
Ամանորյա տոների նոր թրենդ` սև տոնածառներ
Այս տարի շատերը խուսափելով ավանդական կանաչ գույնից՝ ընտրում են սև տոնածառներ։ Սոց-կայքերի օգտատերերը ակտիվորեն տեղադրում են իրենց սև տոնածառները էջերում։
Այս անսովոր թրենդը նկատել են նաև տնային ապրանքներ վաճառող ընկերությունները։ «Wayfair» ամերիկյան առցանց խանութը հաշվարկել է, որ անցյալ տարվա համեմատ` սև տոնածառի պահանջարկը 70 տոկոսով ավելացել է:
Դիզայներներն այս միտումը բացատրում են մարդկանց փոփոխության ցանկությունով, բայց ավանդույթների շրջանակներում։
Իրականում, այս տոնածառները շքեղ տեսք ունեն, իսկ կայքերում մարդկանց մեկնաբանություններն հիմնականում դրական են։
https://www.instagram.com/p/BoU4QduDt8o/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/BrIz9XaFsIL/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/BrC-dl5ljgd/?utm_source=ig_embed