Նորզելանդական լավագույն կաթնային ապրանքանիշն արդեն Հայաստանում է

Հայաստանում է արդեն նորզելանդական «Բիբիկոլ» մանկական սնունդը։ «Բիբիկոլ» ապրանքանիշը ներկայացնում է կաթնային խառնուրդներ, որոնք պատրաստվում են նորզելանդական այծի կաթի հումքից: Այն իր բաղադրությամբ բացառիկ է, քանի որ ամենամոտն է համարվում մայրական կաթին և այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում նորածիններին կերակրելու համար։

Classy.am-ը հետաքրքրվեց ապրանքանիշով, ցանկացավ բացահայտել դրա առավելություններն ու հայաստանյան շուկայում հայտնվելու պահանջարկը։ Թեմայի առնչությամբ խոսեցինք «Բիբիկոլ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Կարինե Սարգսյանի հետ, ով մանրամասն ներկայացրեց ապրանքանիշի առավելություններն ու պատմեց ապրանքատեսակների օգտագործման առանձնահատկությունների մասին:

Կարինեն զրույցի ընթացքում նշեց, որ եզակի արտադրական տեխնոլոգիաների շնորհիվ «Բիբիկոլ»-ի արտադրանքը պահպանում է կաթի բոլոր սկզբնական առավելությունները։ Կերակրման հետ կապված խնդիրներ ունեցող մայրերը կարող են առանց վարանելու օգտվել «Բիբիկոլ»-ի կաթնախառնուրդներից, քանի որ դրանք ամենամոտն են մայրական կաթին և ընդհանրապես ալերգիկ ռեակցիաներ չեն առաջացնում։ Դրանք շատ արագ են պատրաստվում և հաճելի բույր ունեն։ «Բիբիկոլ»-ի ապրանքատեսակները նախատեսված են ինչպես երեխաների, այնպես էլ կերակրող մայրերի և հղիների համար։

Փորձը ցույց է տալիս, որ փոքրիկները հաճույքով են ուտում «Բիբիկոլ»-ի ապրանքատեսակները և քաղցր քուն մտնում, իսկ կաթնախառնուրդի բաղադրությունում առկա հատուկ սննդանյութերը խթանում են առողջ և ակտիվ երեխաների աճը։

«Բիբիկոլ»-ի շնորհիվ կարելի է մեկընդմիշտ մոռանալ երեխաներին անհագստացնող դիատեզի, ծակոցների և այլ հաճախակի հանդիպող խնդիրների մասին, որոնք սովորաբար ի հայտ են գալիս արհեստական կերակման ժամանակ։ «Բիբիկոլ» ապրանքանիշի ապրանքատեսակները կանխում են փորկապությունը և նպաստում արագ մարսողությանը։

Ապրանքանիշը ներկայացնում է չորս տեսակի կաթնախառնուրդներ.

Նեննի Դասական չոր կաթնային խառնուրդը նախատեսված է նորածինների և մինչև մեկ տարեկան երախաների համար: Այն իր մեջ պարունակում է հատուկ բաղադրիչներ, որոնք խթանում են երեխայի բնականոն զարգացումն ու աճը:

Նեննի 1 և 2 պրեբիոտիկներով կաթնախառնուրդը նախատեսված է վեց ամսականից մինչև մեկ տարեկան երեխաների համար:

Նեննի 3 –ը նախատեսված է մեկ տարեկանից բարձր երեխաների համար։

Նեննին միակ կաթնախառնուրդն է, որի մեջ պահպանվում է բնական կաթնային ճարպը։ Հատկանշական է նաև այն փաստը, որ կաթնախառնուրդի արտադրման համար կիրառվող հատուկ տեխնոլոգիաների շնորհիվ այծի կաթն ընդամենը ութ ժամում վերածվում է փոշու։

Նեննիի կաթնախառնուրդը կատարյալ տարբերակ է սննդային ալերգիաների կանխարգելման, կովի կաթի սպիտակուցը չընդունող երեխաների, փոքր քաշ ունեցող անհաս նորածինների և մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների համար:

Արտադրման եզակի տեխնոլոգիաները թույլ են տալիս պահպանել թարմ այծի կաթի բոլոր առավելությունները, և ինչն ամենակարևորն է, «Բիբիկոլ»- ապրանքատեսակները չեն պարունակում արմավենու յուղ։

Հայաստանում «Բիբիկոլ» ապրանքանիշը կարող եք ձեռք բերել «Գեդեոն Ռիխտեր», «Լի-Գա Ֆարմ» դեղատների ցանցերից, «manuk.am», «med911.am» օնլայն խանութներից և, իհարկե, «Bibicall Armenia»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։