Բեյոնսեն խոստանում է ողջ կյանքի ընթացքում անվճար տոմսեր բաժանել եթե….

Բեյոնսեն հազվադեպ է գրառումներ կատարում իր ինստագրամյան նկարների տակ, սակայն երեկ նա բացառություն է արել։

Գրինպրինտ լոգոյի լուսանկարի տակ երգչուհին խրախուսում է իր երկրպագուներին միանալ նոր նախագծի, որը հնարավորություն կտա ստանալ անվճար տոմսերը իր և Ջեյ Զիի համերգների համար: Նախագծի կայքը, որը Բեյոնսեի երկրպագուների հարձակումից պայթել է, նկարագրում է վեգան լինելու առավելությունների մասին։ Մասնակիցները պետք է խոստանան, որ անդառնալիորեն լինելու են վեգաններ և հրաժարվելու են մսամթերքից կամ յուրաքանչյուր երկուշբթի հայտարարելու են օր «առանց մսի»։

Հայտնի չէ, թե ինչպես են ընտրվելու հաղթողները և ինչպես են նրանք ապացուցելու, որ կատարել են բոլոր առաջադրանքները, բայց մրցանակը այնքան կարևոր է երկրպագուների համար, որ ոչ-ոք չի մտածում դրա մասին։ Գրառման մեկնաբանություններում երևում է, որ երկրպագուները ցնցված են երգչուհու հայտարարությունից և, որ նրանք պատրաստվում են մոռանալ մսի գոյության մասին։

Բեյոնսեի համագործակցությունը Գրինպրինտ-ի հետ մեծ անակնկալ չէ, քանի որ երգչուհին 2005 թվականից հայտարարել էր, որ անցնում է վեգան կյանքի։