Մոնիկա Բելուչին բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները

Իտալուհի սուպերմոդել և դերասանուհի Մոնիկա Բելուչին անկասկած համարվում է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կինը։ Նա նույնիսկ տարիքի հետ ավելի ու ավելի է գեղեցկանում։ Շատ կանայք ուզում են իմանալ, թե ինչումն է նրա գեղեցկության գաղտնիքը, այնպես որ եկեք միասին պարզենք՝ որոնք են դրանք։

Բնական տեսք

Մոնիկա Բելուչին երբևիցե չի դիմել պլաստիկ վիրահատության իր տեսքը գեղեցկացնելու համար։ Դերասանուհին նույնիսկ ֆոտոշոփի կախարդանքի կարիքը չունի, ինչպես շատ ճանաչված աստղեր։

Մազեր

Դերասանուհին լվանում է իր մազերը շաբաթը երկու անգամ և ոչ ավելի։ Լողանալիս նա խառնում է շամպունը ջրի հետ։ Մոնիկան երբեք արհեստական կերպով չի չորացնում իր մազերը և թողնում է, որ դրանք չորանան բնական եղանակով։

Մաշկ

Բելուչին նշում է, որ իր համար խնամված մաշկը գեղեցիկ կնոջ գլխավոր բաղադրիչն է։ Նա սիրում է պահպանել իր մաշկը թարմ և խնամված թարմացնող դիմակների շնորհիվ։

Շպար

Մոնիկան չի սիրում շպարվել և նախընտրում է պահպանել իր դեմքը բնական, ինչքան հնարավոր է։ Հենց դա է իրեն դարձնում յուրահատուկ և հմայիչ։

Դիոր շուրթերի փայլ

Հարկ է նշել, որ Մոնիկա Բելուչիի գեղեցկության կարևոր բաղադրիչներից մեկը Դիոր ապրանքանիշի փայլուն շրթներկն է։ Երեկույթներին դերասանուհին նախընտրում է կրել կարմիր գույնը։