
Ինչպե՞ս շպարվել 2019 թվականին. գեղեցկության գլխավոր հնարքները
Արդեն բոլորին է հայտնի, որ գեղեցկության գրավականը բնական տեսքն է։ Եկե՛ք միասին տեսնենք, թե որոնք են լինելու այս տարվա գերիշխող միտումները։
Փայլ
Փայլը առավել հմայիչ է աչքերի վրա։ Օգտագործի՛ր այն որպես աչքի ստվեր կամ ընդգծի՛ր աչքի անկյունային մասը։ Մարմնագույն, արծաթագույն և ոսկեգույն փայլերի առկայությունը պարտադիր է։
Վարդագույն աչքի ստվեր
Ընտրի՛ր կրեմային ստվեր, որպեսզի ստանաս թաց փայլի տեսք։ Այն կարող ես օգտագործել հենց մատներով քսելով և տարածելով։
Մուգ շրթներկ
Կարևոր է ընտրել խոնավացնող բաղադրիչներով շրթներկ, որպեսզի շպարը եկար ժամանակ պահպանվի։
Մաշկի փայլ
Կարելի է անընդհատ կրկնել, որ հայլայթերը շատ չի լինում։ Փայլը կթարմացնի ձեր դեմքը՝ գեղեցիկ տեսք հաղորդելով ամբողջ շպարին։
Այտերի քսուքներ
Ընտրի՛ր դեղձի երանգներ թեթև արևայրուքի տեսք ստանալու համար։ Իսկ այտերին քսի՛ր վարդագույն երանգ։