Փոքրիկ հնարքներ՝ մշտապես կատարյալ արտաքին ունենալու համար

Պարտադիր չէ շատ ժամանակ և մեծ գումարներ ծախսել կատարյալ տեսք ունենալու համար։ Ստորև ներկայացվող գեղեցկության գաղտնիքների շնորհիվ դուք կարող եք մշտապես գեղեցիկ և երիտասարդ տեսք ունենալ: Ամեն ինչ շատ ու շատ պարզ է. պետք է պարզապես հետևողականորեն ամեն օր կատարել այս գործողությունները։

Առավոտյան մի բաժակ ջուր խմեք

Սովորություն դարձրեք քնելուց առաջ անկողնու կողքին մի բաժակ ջուր թողնել, և առավոտյան արթնանալուն պես խմել այն, հետո նոր անցնել առօրյա գործերին։ Սա կօգնի վերականգնել հեղուկի հավասարակշռությունը օրգանիզմում, արագացնել նյութափոխանակությունը և մաքրել օրգանիզմը վնասակար նյութերից:

Քնելուց առաջ մաքրեք դիմահարդարումը

Քնելուց առաջ դիմահարդարումը մաքրելը գեղեցիկ մաշկ ունենալու գլխավոր պայմաններից մեկն է։ Հիշեք, որ տոնային քսուքի շերտի տակ մաշկը չի «շնչում», ինչն էլ հանգեցնում է բշտիկների առաջացմանը։

Սառցե խորանարդով մաքրեք դեմքը

Պատրաստեք երիցուկի թեյ, լցրեք այն սառույց պատրաստելու համար նախատեսված կաղապարի մեջ և դրեք սառցարանը: Առավոտյան արդեն կարող եք մաքրել դեմքը սառցե խորանարդիկների օգնությամբ։ Սա կօգնի ամրացնել արյան անոթները և բարելավել մաշկի առաձգականությունը:

Քնելուց առաջ սանրեք ձեր մազերը

Քնելուց առաջ մազերը սանրելը բարելավում է արյան շրջանառությանը։ Իսկ եթե օրվա ընթացքում մազի լաք, մուս կամ մազերի համար նախատեսված խնամքի այլ միջոցներ եք օգտագործել, ապա լավ կլինի՝ քնելուց առաջ լվանաք ձեր մազերը։

Մի մոռացեք ֆիզիկական վարժությունների մասին

Առավոտյան թեթև վարժանքները կօգնեն ամբողջ օրվա ընթացքում թարմ և առույգ զգալ և բավականաչափ էներգիա կուտակել բոլոր գործերը հասցնելու համար։

Աղբյուր՝ wday.ru