5 նշան, որ Ձեր երեխան պատրաստ է կոշտ սննդի

Երբ Ձեր երեխան պատրաստ կլինի հեղուկ սննդամթերքից անցնելու կոշտ մթներքների, նա ինքը կհասկացնի Ձեզ դրա մասին։ Ներկայացնում ենք Ձեզ 5 նշան, որոնք փաստում են այն մասին, որ երեխան պատրաստ է կոշտ սնունդ ընդունելու։

Գլխի կառավարում. Ձեր երեխան պետք է կարողանա գլուխը պահել կայուն, ուղիղ դիրքում:

Նստելու ունակուցություն. Ձեր երեխան պետք է կարողանա ուղիղ նստել նորածինների կերակրման նստատեղի կամ բազկաթոռի մեջ, որպեսզի լավ կուլ տա:

«Արտանետման ռեֆլեքսի» բացակայություն. Ձեր երեխայի բերանն ու լեզուն պետք է զարգանան նրա մարսողական համակարգի հետ համաժամեցված:

Քաշի  ավելացում. Նա պատրաստ կլինի ուտել կոշտ սնունդ, եթե կրկնակի ավելանա նրա քաշը ծննդյան օրվանից ի վեր։

Հետաքրքրություն սննդի վերաբերյալ. Երեխան պետք է սկսի աչքի առաջ ունենալ Ձեր սնունդը կամ բացել իր բերանը, եթե նրան առաջարկում եք որևէ ուտելիք:

Աղբյուր՝ BabyCenter