Տաք ըմպելիքներ, որոնք ձմռանը կբարձրացնեն երեխայի իմունիտետը

Եթե ցանկանում եք խթանել ձեր երեխայի իմունիտետը, ապա ձմռանը նրա սննդակարգում անպայման ավելացրեք մի քանի առողջ, տաք ըմպելիքներ:

Երեխայի իմունիտետի բարձրացման խնդրին մայրերը բախվում են ողջ ձմեռվա ընթացքում: Այս խնդիրը հեշտ հաղթահարելու համար առաջարկում ենք մի քանի համեղ ընպելի տարբերակներ, որոնք հաճելիորեն կտաքացնեն երեխային, ինչպես նաև կխթանեն նրա իմունային համակարգը։

Երիցուկի տաք թեյ

Տաք երիցուկի թեյը ոչ միայն հանգստացնում է չափազանց ակտիվ նորածիններին, այլև արդյունավետորեն պայքարում է պաթոգեն բակտերիաների դեմ, բարելավում է մարսողական համակարգն ու աղիքներից հեռացնում վնասակար նյութերը:

Դարչինով տաք կաթ

Եթե ձեր երեխան երեք տարեկանից բարձր է և լավ է մարսում կովի կաթը, ապա ձմռանը զբոսնելուց հետո կարող եք նրան դարչինով տաք կաթ խմացնել։ Դարչինը շատ լավ է ազդում մարմնի բոլոր կենսական համակարգերի աշխատանքի վրա, մեծացնում է ընդհանուր տոնուսը և ամրացնում է իմունային համակարգը: Բացի այդ, դարչինում հարուստ է կալիումով, կալցիումով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով և ցինկով:

Չրերով տաք կոմպոտ

Սա պարզապես վիտամինային ռումբ է, որը շատ հեշտ է պատրաստել: Վերցրեք մեկ բուռ ցանկացած չորացրած մրգեր, լվացեք դրանք, դրեք թերմոսը և լցրեք տաք ջուր՝ բայց ոչ եռացրած: Թողեք մի կողմ։ Լավ է դա անել երեկոյան ժամերին, որպեսզի խմիչքն ավելի հագեցած լինի: Եթե ​​երեխան մեղվաբուծական արտադրանքներից ալերգիկ չէ, մի փոքրիկ մեղր էլ կարելի է ավելացնել։

Լոռամրգի հյութ (Клюква)

Հիանալի հատապտուղ, որը սնուցում է մարմինը վիտամիններով և ամրացնում է իմունային համակարգը: Լոռամիրգը շատ հարուստ է C վիտամինով, ինչպես նաև մարմնից հեռացնում է վնասակար նյութեր, մանրէների և վիրուսների թափոններ: