
Երեխաների շրջանում ալերգիայի 5 ամենատարածված տեսակները
Սովորաբար, երբ խոսքը վերաբերում է ալերգիաներին, պետք է հաշվի առնել, որ գենետիկան և գենետիկ հակվածությունը շատ մեծ դերակատարում ունի ալերգիաների զարգացման հարցում։
Ձեզ ենք ներկայացնում երեխաների շրջանում ալերգիայի 5 ամենատարածված տեսակները։
Օդային ալերգիա
Ամենատարածված օդային ալերգենը փոշին է։ Երկրորդ ամենատարածված օդային ալերգենը կենցաղային փոշին է։ Շների և կատուների կենդանական թեփը ևս օդային ալերգեն է համարվում: Բորբոսի սպորները ևս կարող են օդային ալերգիա առաջացնել։
Սննդային ալերգիա
Սննդային ամենատարածված ալերգեններն են ձվի սպիտակուցները, կովի կաթը, սոյան, ցորենը, ընկույզը, ձուկը, երբեմն նաև՝ եգիպտացորենը:
Միջատների խայթոցից ալերգիա
Միջատների խայթոցի հետևանքով առաջացող ալերգիաները բավական տարածված են հատկապես տաք կլիմա ունեցող երկրներում։
Դեղերից ալերգիա
Դեղամիջոցներից ալերգիան նույնպես բավականին տարածված է: Երեխաները հատկապես զգայուն են պենիցիլինի նկատմամբ:
Քիմիական նյութերից ալերգիա
Լատեքսը թիվ մեկ քիմիական նյութն է, որի մասին պետք է խոսել այս դեպքում: Լատեքսից ալերգիան բավականին տարածված է, և չնայած այս հանգամանքին՝ բազմաթիվ հիվանդանոցներում շարունակում են լատեքսից պատրաստված ձեռնոցներ օգտագործել։
Աղբյուր՝ flo.health