
Արփինե Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին վերջերս չենք տեսնում հեռուստաէկրաններին։ Սակայն, Արփինեն ակտիվ է Ինստագրամի իր միկլոբլոգում և հաճախ հրապարակումներով կիսվում է իր հետևորդների հետ։
Երեկ նախկին քաղաքական գործիչը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի նկարներով։ Ինչպես երևում է նկարներից՝ Արփինեն հանդես է եկել երկու ոճային կերպարներով։ Առաջին լուսանկարներում նա համադրել է դեղին սվիտերը կաշվե կիսաշրջազգեստի հետ, իսկ ֆոտոշարքի երկրորդ մասում նա հանդես է եկել կանաչ ատլասե զգեստով և կաշվե գոտիով։
Բոլոր նկարներում Արփինեն նրբաճաշակ դիմահարդարմամբ է։ Նա նաև նշել է, որ ֆոտոշարքը կատարել է Լիլիան Գալստյանը։