
Զայրույթը կարող է հանգեցնել ավելորդ քաշի
Զայրույթը միայն բղավելն ու վատ տրամադրությունը չէ: Իրականում այն մեզ վրա կարող է ունենալ շատ ավելի լուրջ ազդեցություն, քան մենք պատկերացնում ենք: Այդպիսի ազդեցություններից մեկն էլ հենց ավելորդ քաշի ձեռքբերումն է:
Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ կարող ենք զայրանալ: Սակայն մշտապես այս վիճակում լինելը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ձեր քաշի համար:
Զայրույթը ազդում է ոչ միայն մեր հուզական վիճակի, այլ նաև մեր մարմնի քիմիական գործընթացների վրա: Երբ մենք զայրանում ենք, օրգանիզմն ադրենալին է արտադրում: Այնուհետև, երբ ադրենալինի մակարդակը նվազում է, մենք զգում ենք կորցրած էներգիան վերականգնելու անհրաժեշտություն և սկսում ենք ուտել այն ավելացնելու նպատակով: Սակայն հուզական վիճակի ոչ կայուն լինելու պատճառով այդ պահին մենք հիմնականում սկսում ենք անմիտ ուտել, այսինքն՝ ուտել այնպիսի բաներ, որոնք մեզ համար այդքան էլ օգտակար չեն:
Անհանգստությունը ստեղծում է սթրեսային վիճակ, որի ժամանակ կորտիզոլ հորմոնի մակարդակը բարձրանում է, որն էլ բացի սրտի և արյան ճնշման վրա վնասակար ազդեցություն ունենալուց, նաև ազդում է մեր քաշի վրա: Կորտիզոլը արյան շաքարը վերածում է ճարպի և խանգարում է մարսողությանը՝ արդյունքում հանգեցնելով ավելորդ քաշի ձեռքբերման:
Աղբյուր՝ brightside