«Ես ինձ մոլորված էի զգում». Անջելինա Ջոլին՝ Բրեդ Փիթից բաժանվելու մասին

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել ֆրանսիական Madame Le Figaro պարբերականին՝ պատմելով Բրեդ Փիթից բաժանվելու մասին։ Անջելինան նշել է, որ իրեն երկար ժամանակ է պահանջվել բաժանումից հետո հոգեպես վերականգնվելու համար։

«Հիմա ինձ մոտ կյանքիս այն շրջանն է, երբ ամեն ինչ վերադառնում է նախկին բնականոն հունին։ Այսքան ժամանակ ես ինձ պարզապես մոլորված էի զգում», – ասել է Ջոլին։ Դերասանուհու խոսքերով՝ Բրեդի հետ բաժանումը ստիպել է նրան կյանքին ուրիշ աչքերով նայել։

«Ամեն ինչ խառնվել էր, ես ինձ չէի ճանաչում։ Ես ինձ անկարևոր և անպիտան էի զգում, սակայն ամեն կերպ փորձում էի թաքցնել իմ հոգեկան ապրումները։ Հոգու խորքում ես ցավ և տխրություն էի զգում։ Այս ամենից բացի ես նաև առողջական խնդիրներ ունեի։ Հենց նման երևույթներն են մեզ ստիպում հասկանալ, որ պետք է երջանիկ լինել թեկուզ միայն նրա համար, որ ապրում ես։ Ես ստիպված էի նորովի բացահայտել երջանկությունը», – հավելել է Ջոլին։

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը 10 տարվա հարաբերություններից հետո ամուսնացել էին 2014 թվականին Ֆրանսիայում։ 2 տարի անց դերասանները հայտարարեցին իրենց բաժանման մասին:

Աղբյուր՝ Glamour