Հնարավոր է, որ Անջելինա Ջոլին կմտնի քաղաքականություն

Ուրբաթ BBC Radio 4- ի «Today» ծրագրում հաղորդավարը Անջելինա Ջոլիին հարցրել է, թե ինչ է կարծում իր կարիերան քաղաքականության մեջ շարունակելու մասին, իսկ դերասանուհին պատասխանել է. «Անկեղծ ասած, եթե 20 տարի առաջ ինձ հարցնեիք, ես կծիծաղեի, իսկ հիմա չգիտեմ։ Ես միշտ էլ ասել եմ, որ կգնամ այնտեղ, որտեղ անհրաժեշտ եմ»։

Ջոլին ներկայումս ծառայում է որպես ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հատուկ ներկայացուցիչ:

«Ես ազնվությամբ կանեմ այն ամենը, ինչը կարծում եմ, փոխում է ուրիշների կյանքը։ Հիմա ես  աշխատում եմ ՄԱԿ-ի գործակալության հետ, մեծ աշխատանք կատարում կարիք ունեցող մարդկանց հետ: Ես առանց ինչ-որ պաշտոնի և քաղաքականության մեջ ներգրավվածության կարողանում եմ իմ ցանկացած գործողությունները կատարել։ Այնպես որ, դեռևս չեմ խառնվի քաղաքականությանը », – ավելացրեց նա:

Երբ հաղորդավարն առաջարկել է Ջոլիին առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփի փոխարեն 2020 թվականին, դերասանուհին պատասխանել է. «Շնորհակալություն»: