Ադրիանա Լիման բաժանվել է թուրք սիրեցյալից

Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 37-ամյա մոդել Ադրիանա Լիման բաժանվել է 36-ամյա թուրք բանաստեղծ Մեթին Հարայից, ում հետ կապի մեջ էր ավելի քան 2 տարի: Բաժանման պատճառները անհայտ են:

Ադրիանան և Մեթինը երբևէ չեն հրապականացրել իրենց անձնական կյանքը։ Միայն պապարացիների արված մի քանի կադրից հետո էր մոդելը հաստատել իրենց սիրավեպի մասին լուրերը:

Ըստ լուրերի, զույգը ծանոթացել է Թուրքիայում, երբ Ադրիանան մասնակցում էր նորաձևության ցուցադրության։ Պոետի  հետ շփումը այնքան  է տպավորել մոդելին, որ օդանավակայանում նա սկսել է  կարդալ Մեթինի վերջին գիրքը:

Նախկինում Լիման ամուսնացած է եղել բասկետբոլիստ Մարկո Յարիչի հետ։ Նախկին ամուսիններն ունեն երկու ընդհանուր երեխա: