«Adidas» և «Puma» ապրանքանիշները երկու եղբայրներ են ստեղծել

Այս պատմությունը սկիզբ է առել դեռևս 1920-ական թվականներին Գերմանիայում։ Ռուդոլֆ և Ադոլֆ եղբայրները շատ են սիրել են սպորտը՝ մշտապես մրցակցելով միմյանց հետ:

Սպորտի հանդեպ սերը հանգեցնում է նրան, որ Ադոլֆը սկսում է սպորտային կոշիկներ արտադրել։ Որոշ ժամանակ անց նրան միանում է եղբայրը՝ Ռուդոլֆը, ով գրեթե գաղափար չուներ կոշիկների արտադրությունից, սակայն հեշտությամբ կարողանում էր վաճառել դրանք։ Ամիսներ անց բազմաթիվ մարզիկներ սկսում են կրել նրանց կոշիկները անգամ Օլիմպիական խաղերի ժամանակ։

Նշենք, որ երկուսն էլ հանդիսացել են նացիստական կուսակցության անդամներ, և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական կոշիկներ են արտադրել Երրորդ Ռեյխի համար, իսկ 1943 թվականին ստիպված են եղել մեկնել ռազմաճակատ: Որոշ ժամանակ անց Ադոլֆը վերադառնում է և շարունակում ղեկավարել կոշիկների արտադրությունը:

Մինչդեռ Ռուդոլֆը երկու տարի գրամեքենաների գրասենյակում անցկացնելուց հետո փորձում է վերադառնալ տուն, սակայն ճանապարհին ձերբակալվում է։ Ավելի ուշ նա իմանում է, որ հենց իր եղբայրն է մատնել իր գտնվելու վայրը։ Ի պատասխան՝ Ռուդոլֆը պատմում է, որ Երրորդ Ռեյխի համար կոշիկներ արտադրելու գաղափարն Ադոլֆին է պատկանել:

Եղբայրների թշնամությունն ավելի է խորանում իրենց հոր մահից հետո։ Արդյունքում՝ Ռուդոլֆը ստեղծում է «Puma» ապրանքանիշը, իսկ Ադոլֆը՝ «Adidas»-ը:

Մինչ այսօր այս երկու սպորտային ապրանքանիշները համարվում են լավագույնը ողջ աշխարհում։

Աղբյուր՝ techno.tviigetz.ru