«Մենք ամբողջ աշխարհում փնտրում ենք ամենալավը, որպեսզի մեր երեխաները առողջ մեծանան». ԲԻբիկոլ

Առողջության պահպանման գործում սննդի դերը գնալով ավելի ակնհայտ է դառնում: Եվ ավելի ու ավելի են կարևորվում այն խնդիրները, որոնք կապված են որակի և անվտանգության հետ: Այդ խնդրի լուծումը կարևոր է մեծահասակների համար, սակայն այն կրիտիկական նշանակություն ունի երեխաների համար։

Բիբիկոլ ապրանքանիշի բոլոր ապրանքատեսակների հիմքում ընկած են երեք գլխավոր հատկանիշներ՝

  • Միայն ամենաբարձրորակ բաղադրիչների առկայությունը
  • Առավել մանրակրկիտ մշակում
  • Բաղադրության մեջ չկան որևէ ավելորդ և վնասակար բաղադրիչներ

Ներկայումս Բիբիկոլ ընկերությունում աշխատում են ավելի քան 100 աշխատող։ Աշխատանքի և համագործակցության սկզբունքները բոլորի համար պարզ և նույնն են ՝ բարեխղճություն, իրավասություն և պատասխանատվություն: