Նորզելանդական լավագույն կաթնային ապրանքանիշն արդեն Հայաստանում է

Հայաստանում է արդեն նորզելանդական «Բիբիկոլ» մանկական սնունդը։ «Բիբիկոլ» ապրանքանիշը ներկայացնում է կաթնային խառնուրդներ, որոնք պատրաստվում են նորզելանդական այծի կաթի հումքից: Այն իր բաղադրությամբ բացառիկ է, քանի որ ամենամոտն է համարվում մայրական կաթին և այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում նորածիններին կերակրելու համար։

Classy.am-ը հետաքրքրվեց ապրանքանիշով, ցանկացավ բացահայտել դրա առավելություններն ու հայաստանյան շուկայում հայտնվելու պահանջարկը։ Թեմայի առնչությամբ խոսեցինք «Բիբիկոլ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Կարինե Սարգսյանի հետ, ով մանրամասն ներկայացրեց ապրանքանիշի առավելություններն ու պատմեց ապրանքատեսակների օգտագործման առանձնահատկությունների մասին:

Կարինեն զրույցի ընթացքում նշեց, որ եզակի արտադրական տեխնոլոգիաների շնորհիվ «Բիբիկոլ»-ի արտադրանքը պահպանում է կաթի բոլոր սկզբնական առավելությունները։ Կերակրման հետ կապված խնդիրներ ունեցող մայրերը կարող են առանց վարանելու օգտվել «Բիբիկոլ»-ի կաթնախառնուրդներից, քանի որ դրանք ամենամոտն են մայրական կաթին և ընդհանրապես ալերգիկ ռեակցիաներ չեն առաջացնում։ Դրանք շատ արագ են պատրաստվում և հաճելի բույր ունեն։ «Բիբիկոլ»-ի ապրանքատեսակները նախատեսված են ինչպես երեխաների, այնպես էլ կերակրող մայրերի և հղիների համար։

Փորձը ցույց է տալիս, որ փոքրիկները հաճույքով են ուտում «Բիբիկոլ»-ի ապրանքատեսակները և քաղցր քուն մտնում, իսկ կաթնախառնուրդի բաղադրությունում առկա հատուկ սննդանյութերը խթանում են առողջ և ակտիվ երեխաների աճը։

«Բիբիկոլ»-ի շնորհիվ կարելի է մեկընդմիշտ մոռանալ երեխաներին անհագստացնող դիատեզի, ծակոցների և այլ հաճախակի հանդիպող խնդիրների մասին, որոնք սովորաբար ի հայտ են գալիս արհեստական կերակման ժամանակ։ «Բիբիկոլ» ապրանքանիշի ապրանքատեսակները կանխում են փորկապությունը և նպաստում արագ մարսողությանը։