Լիբանանյան շքեղագույն VHP Jewelry ապրանքանիշը Հայաստանում է

V.H.P-ն լիբանանյան ոսկերչական բրենդ է, որի հիմնադիրն է Վարդան Փափազյանը: Նա սկսել է իր փայլուն գործունեությունը 1960 թ.-ից՝ ստեղծելով արվեստի յուրօրինակ նմուշներ: Նրա ստեղծագործությունները երբեք չեն կրկնվում, նա սիրում է զարգացնել սեփական արհեստը և ստեղծել նոր նմուշներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից աշխարհի պահանջներին՝ հավատարիմ մնալով նրբագեղությանը և ճաշակին: Այսօր՝ արդեն իր որդիների հետ միասին, V.H.P Jewelry-ի գործարանն համալրվել է գեր-ժամանակակից սարքավորումներով՝ բարձրորակ և կատարելագործված նմուշներ ստեղծելու համար: Հայաստանում V.H.P ապրանքանիշը ներկայացված է Երևանի Մաշտոցի 33/1 հասցեում գտնվող «Արամե» պատկերասրահում, իսկ Լիբանանյան խանութ-սրահը գտնվում է Բեյրութում՝ Բեյրութի ոսկու շուկա, տաղավար 153: Նոր հավաքածուին մշտապես կարող եք ծանոթանալ այստեղ:

V.H.P-ն ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ՝ ստեղծելով անկրկնելի զարդեր՝ պատրաստված թանկարժեք քարերից փորձառու արհեստավորների կողմից:

 

 

 

Հասցե՝ Երևանի Մաշտոցի 33/1 հասցեում գտնվող «Արամե» պատկերասրահ

Հեռախոսահամար՝ +374 (10) 50 00 97

 

Հասցե՝ Լիբանան՝ Բեյրութի կենտրոնական ոսկու-շուկա, տաղավար 153

Հեռախոսահամար՝ +961 1 980 940