
Զարմանալի փաստեր երեխաների մասին, որոնց մասին միգուցե չգիտեք
Թվում է, թե գիտենք երեխաների մասին ամեն-ամեն բան: Նրանք այնքա՜ն պարզ են, պայծա՜ռ, փխրու՜ն: Սակայն, գիտնականներն ու ուսումնասիրություններն այլ բան են ասում. երեխաներն ունեն զարմացնելու բան անգամ սեփական ծնողներին:
Ստորև ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր երեխաների և նրանց շրջապատող աշխարհի մասին
- Փոքրիկ երեխաների մոտ բացակայում է մատնահետքը:
- Նորածինները ի ծնե ունեն լողալու ռեֆլեքս: Այն անհետանում է 6 ամսականից սկսած:
- Նորածնի արյան խումբը կարող է տարբերվել ծնողներից մեկի արյան խմբից. սա մտահոգվելու առիթ չէ, քանզի երեխայի արյան խումբը այս դեպքում հավասար է ծնողների արյան խմբերի գումարին, օր՝ ծնողներից մեկի խումբը 1-ին է, մյուսինը՝ 2-րդ, երեխան կարող է ունենալ 3-րդ կարգի արյան խումբ:
- Խորուրդ չի տրվում օգտագործել մեղր մանկական սննդակարգում մինչև 2 տարեկան. այն բոտուլիզմի հարուցիչ է համարվում:
- Նորածինը ունի մոտավոր 300 ոսկոր, մեծահասակներս՝ 206:
- Ըստ գիտնականների մինչ 1.5 տ երեխաների մոտ ծիծաղի ֆիզիոլոգիան նման է շիմպանզեի մեխանիզմին. փորձեք շնչել և ծիծաղալ միաժամանակ, չե՞ք կարող, իսկ երեխաները կարող են:
- Կորեացի նորածինների տարիքին գումարվում է նաև մոր արգանդում 9 ամիս եղած ժամանակահատվածը: Ինչ է ստացվում, նրանք ինքնաբերաբար ավելի մեծ են լինում օտարերկրյա այլ երեխաների հետ համեմատած:
- LEGO կոնստրուկտորների մեխանիզմին ավելացվում է հատուկ գունավոր նյութ: Այն թույլ է տալիս ռենտգենի ճառագայթի անհրաժեշտության դեպքում օրգանիզմում տեսնել պատահական կուլ տված մասնիկները:
- Փոքրիկները չեն սիրում կիսվել իրենց խաղալիքներով: Նկատած կլինեք, թե ինչպես խաղահրապարակում մայրիկները հանդիմանում են իրենց երեխաներին՝ առաջարկելով կիսվել սեփական խաղալիքով այլ երեխաների հետ: Բայց չէ՞ որ դա փոքրիկի սեփականությունն է, և նա իրավունք ունի պաշտպանել այն ամենն, ինչն իրեն է պատկանում: Սա ագահության հետ ամենևին էլ կապ չունի:
- Կանադացի գիտնականները պարզել են, որ երեխաներն ավելի լավ են որոշումներ կայացնում, քան մեծերը: Փոքր տարիքում երեխան որոշում կայացնելիս հաշվի է առնում այն ամենն, ինչ շրջապատում է իրեն՝ աշխարհի վերաբերյալ իր սեփական հույզերով: Ավելի հասուն տարիքում երեխան կենտրոնանում է այլ մարդկանցից ստացած տվյալների վրա:
- Արվեստի գործերում երեխաների ընկալումը ևս տարբերվում է մեր ընկալումից: Հոլանդացի գիտնականները փոքրիկ էքսկուրսիա են կազմակերպել Վան Գոգի ցուցահանդեսի ժամանակ: Փոքրիկները միանգամից նկատում էին ամենավառ հատվածները, իսկ մեծերը՝ հայտնի դետալները:
- Ուելսում աշխատանքից հեռացրել են մի ուսուցչուհու, ով 6-ամյա երեխաներին հայտնեց Ձմեռ պապի գոյություն չունենալու փաստը:
- Նորածնի համային ընկալիչները 3 անգամ ավելի շատ են, քան մեծահասակներինը: Հենց այս պատճառով է, որ փոքր տարիքում ավելի շատ ենք քաղցր սիրում:
- Նորածինները արցունք չունեն: Մինչև 3 շաբաթական ժամկետը կարող են գոռալ, բայց ոչ լացել:
- Նորածին երեխայի մարմնում շրջանառվում է մոտ մեկ բաժակ արյուն:
- Նորածինները ծնվում են առանց ծնկների ծալքերի: Դրանք լիարժեք զարգանում են 6 ամսականից սկսած, իսկ կարծրանում են 2-6 տարվա ընթացքում:
- Նորածինները շնչում են միայն քթով և չգիտեն, թե ինչպես շնչել բերանի միջոցով:
- Տղա բալիկների ուղեղի կիսագնդերը ավելի ասիմետրիկ են, քան աղջիկ բալիկներինը:
- Բալիկների մոտ ամենավերջում զարգանում է տեսողությունը և գունային երանգների տարբերակումը:
- Երեխայի ինքնագիտակցությունը սկսում է զարգանալ իր առաջին ծննդյան տարեդարձից:
- Մոր արգանդում, 23-րդ շաբաթ-ից սկսած, երեխան լսում է մոր ձայնն ու հնչյունները:
- Մինչև 4 ամսական տարիքը՝ երեխան չի կարողանում համտեսել աղը:
- Երեխաները բնության մեջ միակն են, ովքեր ժպտում են իրենց ծնողներին:
- Հասուն տարիքում երեխան չի հիշում ոչինչ, ինչ կատարվել է իր հետ մինչև 3 տարեկանը: Գիտնականները այս երևույթը անվանել են «մանկական ամնեզիա»:
Սակայն պետք է շեշտենք, որ տարիների ընթացքում ստացած երջանկության, ջերմության, ծնողական սիրո և քնքշանքի զգացումը մնում է երեխայի հետ հավերժ:
Սիրե՜ք ձեր երեխաներին շատ: Նրանք մեզ սիրում են անկախ նրանից մենք ով ենք և ինչպիսինն ենք:
Հեղինակ՝ Դինա Սամվելյան