Էլիզաբեթ II թագուհի. Տխրությունը այն գինն է, որը ստիպված ենք վճարել սիրո դիմաց

Կյանքումս շատ փոփոխություններ եմ տեսել, սակայն հավատքը, ընտանիքն ու ընկերությունն ուղղակի անսասան են ինձ համար: Դրանք միշտ մտքի հանգստության ու հանդարտության աղբյուր են եղել:

Քսանմեկերորդ դարը իրավամբ պատմական դարաշրջան է, քանի որ մեր օրերում ապրող Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբեթ Երկրորդը դարձել է Բրիտանիայի պատմության ամենաերկար գահակալած միապետը` գերազանցելով իր մեծ տատի՝ Վիկտորիա թագուհու ռեկորդը: Էլիզաբեթ թագուհին մի ողջ դարի սիմվոլ է, նրա՝ իբրև միապետի հեղինակությունը ճանաչված է ամենուր, չնայած որ Թագուհին իրական իշխանությությամբ օժտված չէ։

Միայն ոչ մի պահ չմոռանալով երկու համաշխարհային պատերազմների հետևանքով առաջացած տառապանքի մասին, հնարավոր կլինի գիտակցել այն խաղաղության արժեքը, որը մենք կառուցեցինք Եվրոպայում 1945 թվականից հետո։

Էլիզաբեթ թագուհին ծնվել է հերցոգ Ալբերտի (հետագայում թագավոր Ջորջ VI ) ընտանիքում։ Ծնված լինելով արքայական ընտանիքում Էլիզաբեթը Յորքյան արքայադստեր կարգավիճակ ուներ և գահի ժառանգորդների ցանկում երրորդն էր։ Հանգամանքների բերումով, գահի իրական հավակնորդ արքայազն Էդուարդը հրաժարվում է գահից, իշխանության է գալիս  Ջորջ VI-ը՝ Էլիզաբեթի հայրը, իսկ աղջիկը դառնում է թագաժառանգ։

Էլիզաբեթը կրություն է ստանում տանը, նա ուսումնասիրում է համաշխարհային պատմություն և իրավագիտություն, օտար լեզուներ, հմտանում է ձիավարության մեջ՝ ձեռք բերելով ապագա միապետին անհրաժեշտ գիտելիքներ։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ արքայադուստրը դեռ տասնհինգ տարեկան էլ չկար, ծառայության է անցնում Բրիտանական բանակի կանանց միությունում, որպես՝ բեռնատար մեքենայի վարորդ-մեխանիկ։ Հենց այս ժամանակ էլ ապագա թագուհին առաջին անգամ ռադիոյով հանդես է գալիս ուղերձով, իր խոսքն ուղղելով պատերազմից տուժած երեխաներին։

Տխրությունը այն գինն է, որը ստիպված ենք վճարել սիրո դիմաց։

Հենց պատերազմի տարիներին էլ Էլիզաբեթը ծանոթանում է իր ապագա ամուսնու՝ Ֆիլիպի հետ, որը նույնպես արյունակցական կապ ուներ Էլիզաբեթի մեծ տատի՝ Վիկտորիա թագուհու հետ։ Արքայադստեր հետ ամուսնության նախօրեին Ֆիլիպը ստանում է հերցոգի տիտղոս։ Էլիզաբեթ թագուհին և դուքս Ֆիլիպը միասին նշել են իրենց պլատինե հարսանիքը՝ նրանք ամուսնացած են ավելի քան 70 տարի։ Այս միությունը պատմության մեջ ամենաերկար տևած թագավորական ամուսնությունն է։

Էլիզաբեթ թագուհու թագադրումը պատմության մեջ առաջին Բրիտանական միապետի թագադրությունն էր, որը ցույց է տրվել հեռուստատեսությամբ՝ ուղիղ եթերով։

Ով ճանաչում էր Դիանային, նրան երբեք չի մոռանա: Բայց այն միլիոնավոր մարդիկ, ովքեր երբևէ չեն հանդիպել արքայադստերը՝ նույնպես։

Չնայած որ Էլիզաբեթ Երկրորդը մշտապես վայելել և այժմ էլ շարունակում է վայելել իր հպատակների սերն ու հարգանքը, այնուամենայնիվ նրա հասցեին երբեմն քննադատության ալիքներ են հնչում։ Հատկապես սուր է եղել թագուհու քննադատությունը Էլիզաբեթ Երկրորդի որդի արքայազն Չարլզի նախկին կնոջ՝ լեդի Դիանայի մահվան կապակցությամբ։ Այս իրադարձությունները իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել «Թագուհին»(2006թ․) օսկարակիր ֆիլմում, որտեղ Էլիզաբեթ Երկրորդի դերը կատարել է դերասանուհի Հելեն Միրրենը։

Էլիզաբեթ Երկրորդ թագուհին Բրիտանական իշխանության խորհրդանիշն է։ Չնայած պատկառելի տարիքին նա շարունակում է անտրտունջ կատարել իր պարտականությունները, անդավաճան մնալով իր սկզբունքներին ու համոզմունքներին,  աշխարհին ներկայանալով որպես վերջինը մեծն անգլիական թագուհիներից։

Հեղինակ՝ Էլեն Դանիելյան