Մարգարետ Թետչեր. Տունը պետք է լինի կնոջ աշխարհի կենտրոնը, ոչ թե սահմանը

Հզոր լինելը իսկական լեդի լինելու նման է։ Եթե ստիպված ես մարդկանց ինքդ հիշեցնել, որ այդպիսինն ես, նշանակում է՝ հաստատ այդպիսինը չես։

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին կին վարչապետ, բարոնուհի, բրիտանական պահպանողական քաղաքական ուժերի առաջնորդ Մարգարեթ Թետչերը քսաներորդ դարի ամաենաազդեցիկ մարդկանցից էր։ Նրա՝ որպես քաղաքական գործչի համբավը հայտնի է ամբողջ աշխարհին, պատահական չէ, որ Մարգարեթին անվանել են «Երկաթե լեդի»։ Մարգարեթ Թետչերը նաև Բրիտանիայի  ամենաերկար պաշտոնավարած վաչապետն է, ում կառավարման շրջանը ստացել է թետչերիզմ անվանումը։

Մի´ հետևիր ամբոխին, թող ամբոխը քեզ հետևի։

Մարգարեթ Ռոբերտսը ծնվել է բրիտանական Գրենտհեմ քաղաքում։ Նրա հայրը ակտիվորեն մասնակցում էր տեղի քաղաքական կյանքին, անգամ պաշտոնավարել է որպես քաղաքի մեր(мэр)։ Մարգարեթը մանկության տարիներից ինքնակատարելագործվում էր, ձգտում էր հաջողություններ գրանցել տարբեր ասպարեզներում՝ նրա աչքի առջև էր սեփական հոր օրինակը։ Մարգարեթը սովորում էր գերազանց, դաշնամուր էր նվագում, զբաղվում էր սպորտով, ազատ ժամանակ բանաստեղծություններ էր գրում։

Պետության ամենամեծ հարստությունը ռեսուրսները չեն, այլ մարդն է։ Պետությունը պետք է անի ամեն ինչ, որ մարդը կարողանա իրեն դրսևորել։

Երիտասարդ աղջիկը հաջողությամբ ավարտում է Օքսֆորդի համալսրանը, դառնալով քիմիկոս։ Իր մասնագիտությամբ աշխատելու նպատակով Մարգարեթը տեղափոխվում է Դարտֆորդ, որտեղ էլ անդամակցում է Պահպանողական կուսակցությանը։ Այստեղ էլ առաջին անգամ նա մասնակցում է ընտրություններին, որպես՝ թեկնածու։ Չնայած որ Մարգարեթը պարտություն է կրում, սակայն ողջ երկրի ուշադրությունը սևեռվում է վերջինիս վրա, քանի որ նա ոչ միայն ամենաերիտասարդն էր  թեկնածուներից՝ այլ նաև միակ կին թեկնածուն։

Տունը պետք է լինի կնոջ աշխարհի կենտրոնը, ոչ թե սահմանը։

Հիսունականների սկզբին Մարգարեթ Ռոբերտսը ամուսնանում է, վերցնելով ամուսնու՝ Դենիս Թետչերի ազգանունը, որը դառնալու էր իր այցեքարտը։

Ես չափազանց համբերատար եմ, պայմանով՝ որ վերջում ամեն ինչ իմ ուզածով կլինի։

Այն ժամանակներում, երբ Մարգարեթը մուտք է գործում քաղաքականություն, անգլիական հասարակությունում առանձնակի  շեշտված էր դասային պատկանելիությունը։ Այդպիսի պայմանններում հասարակ ընտանիքում ծնված, առանց ազնվականության տիտղոսի ցանկացած մարդու՝ առավել ևս կնոջ համար չափազանց դժվար էր քաղաքական կարիերա անելը։ Մարգարեթ Թետչերը իր յուրահատուկ մտավոր կարողությունների և նպատակասլացության շնորհիվ կոտրեց բոլոր կարծրատիպերը։

Յուրաքանչյուր կին, ով հասկանում է տնային տնտեսության դժվարությունները, կարող է հասկանալ, թե ինչքան դժվար է կառավարել պետությունը։

Թետչերի կառավարման տարիներին Բրիտանիան քաղաքական և տնտեսական աճ է գրանցում, շնորհիվ վարչապետ-տիկնոջ վարած խիստ և հավասարակշռված քաղաքականության։ Թետչերը երբևիցե չի վախեցել ցույց տալ իր հայացքները թե ներքին, թե արտաքին քաղաքական խնդիրների շուրջ։

Եթե ինձ քննադատողները մի օր տեսնեն, թե ինչպես եմ քայլում Թեմզայի ջրերի վրայով, կասեն՝ «Դա նրանից է, որ նա լողալ չգիտի»։

2007 թվականին Թետչերը դարձել է առաջին բրիտանացի քաղաքական գործիչը, ում արձանը կանգնեցվել է կենդանության օրոք, և այն էլ՝ Ուինստոն Չերչիլի արձանի դիմաց։

Հեղինակ՝ Էլեն Դանիելյան