
9 մթերք, որոնցից պետք է հրաժարվել, եթե ցանկանում եք ունենալ հարթ և գեղեցիկ փոր
Ո՞վ չի երազում հարթ և ձիգ փորի մասին։ Որովայնի ճարպը ամենահամառ բաներից մեկն է, նույնիսկ նրանց համար, ովքեր ժամերով մնում են մարզասրահներում։ Բացի այդ, որովայնի ճարպակալումը կապվում է Ալցհեյմերի հիվանդության հետ, ինչպես նաև այլ նյութափոխանակության և անոթային հիվանդությունների հետ։ Հետևե՛ք վարժությունների ճիշտ ռեժիմին, ճիշտ սննդակարգին և առողջ ապրելակերպին և դա ձեզ կօգնի ունենալ ձեր երազանքների փորը։ Մենք ձեզ կներկայացնենք այն մթերքները, որոնցից պետք է հրաժարվել, եթե ցանկանում եք, որ ձեր փորը հարթ և ձիգ լինի։
Լոբազգիներ
Մեկ բաժակ յոգուրտը պարունակում է 170 կալորիա, մեկ բաժակ անյուղ յոգուրտը պարունակում է 120 կալորիա, իսկ կրկնակի սերուցքով յոգուրտը՝ 230 կալորիա։ Այսպիսով, ուտել թե չուտելու հարցը միանշանակ պարզ է։
Գազավորված ըմպելիքներ
Մեկ փոքրիկ շիշ Կոկա Կոլան կարող է պարունակել 140 կալորիա, իսկ մեծերը կարող են պարունակել դրա կրկնակին։ Խուսափելով նման խմիչքներից՝ դուք ճիշտ քայլ եք անում դեպի ձեր երազած գեղեցիկ և մարզված փորը։
Ալկոհոլ
Ալկոհոլն ունի բարձր կալորիականություն և գրեթե սննդարար չէ։ Մեկ գիշերվա ընթացքում ալկոհոլի ընդունումից դուք կարող եք հազարավոր կալորիաներ հավաքել։ Իզուր չէ, որ գեր որովայնն անվանում են նաև «գարեջրի փոր»։
Վերամշակված սպիտակ և ցորենի ալյուր
tos-476228449_field_img_hero_988_380.jpg” alt=”” width=”805″ height=”310″ />
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերամշակված սպիտակ ալյուրը գիրության գլխավոր պատճառներից մեկն է։ Վերամշակված ալյուրը սովորաբար պարունակում է ոչ սննդարար նյութեր, չի պարունակում բջջանյութ, իսկ դրա մեկ բաժակում առկա է 455 կալորիա։
Շաքարավազ
Շաքարավազի չարաշահումը շաքարախտի և ճարպակալման գլխավոր պատճառն է։ Մեկ բաժակ սպիտակ շաքարավազն ունի 773 կալորիա։
Մայոնեզ
Մայոնեզի 80%-ը ճարպ է։ Ավելացնելու ոչինչ չկա։
Արագ սնունդ
Արագ սնունդը հաճախ պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր, շաքար, աղ և կալորիաներ։ Ուսումնասիրությունները քանիցս հաստատել են ճարպակալության և արագ սննդի միջև կապը։
Կարտոֆիլ
Կարտոֆիլը համեղ է և սննդարար, բայց նաև պարունակում է շատ կալորիաներ։ Միջին չափսի մեկ կարտոֆիլը պարունակում է 163 կալորիա։
Աղբյուր՝ Bright Side