7 հետաքրքիր փաստ Կոկո Շանելի մասին

Ֆրանսիուհի մոդելյեր, Շանել նորաձևության տան հիմնադիր Գաբրիել Բոնյոր Շանելը, ով մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի եվրոպական նորաձևության վրա, մշտապես առանձնացել է իր կերպարով և գաղափարներրով։
Ներկայացնում ենք Ձեզ 7 hետաքրքիր փաստեր Կոկո Շանելի մասին․

• Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել։

• Կոկոն համարում էր. «Զարդը՝ ամբողջական գիտություն է, գեղեցկությունը՝ վտանգավոր զենք, իսկ համեստությունը շքեղության գագաթնակետն է»:

• Նա երբեք չի նկարել պատրաստվող հագուստը, նա աշխատել է «կենդանի», քանի որ համարել է, որ զգեստը պետք է շարժվի։ «Նրան ճոխության համար անհրաժեշտ էին մկրատ և մի քանի շարժվող ձեռք»:

• Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուն ասել է. «Երբ կինս հագնվում է Կոկոյի մոտ, ես ինձ ապահով եմ զգում»:

• Կոկո Շանելը սիրել է գրպաններ։ Նա վստահ էր, որ կանացի իրերի մեջ հաճախ պակասում է տղամարդու հագուստին հատուկ այդ դետալը։ Նա գրպանը կարևորում էր ոչ միայն հագուստի մեջ, այլ նաև՝ աքսեսուարների։ Մինչ օրս Chanel պայուսակների գլխավոր դետալը համարվում է գրպանը։

• Շանելը երբեք ամուսնացած չի եղել։ Ունեցել է մեծ թվով երկրպագուներ, գործընկերների գրեթե մեծ մասը եղել են տղամարդիկ, սակայն նա այդպես էլ չի ամուսնացել։ Նրա ժամանակակիցները ասում էին, որ նորաձևության արվեստը նրա համար միշտ ավելի առաջնային էր։

• Ողջ աշխարհում Chanel N5 ֆլակոնը վաճառվում է ամեն 30 վայրկյանը մեկ։