
7 կանոն՝ անձնական խնամքի և երիտասարդության գաղտնիքը բացահայտելու մասին՝ Ռավշանա Կուրկովայի կողմից
Վերջերս Ռավշանա Կուրկովան Ինստագրամի իր էջում հրապարակել էր փոստ հետևյալ գրառմամբ՝ «Այսօր դեռ 39տ․ եմ, իսկ վաղն արդեն 40։» Ռուսական Vogue.ru ամսագիրը որոշեց պարզել, թե ինչպես է հայտնի դերասանուհին հետևում իրեն և հոգ տանում իր մարմնի մասին։ Շնորհավորում ենք նրան նոր հուզիչ տասնամյակի կապակցությամբ, և կիսվում ենք այս օգտակար ինֆորմացիայով՝ հատկապես նրանց համար, ովքեր ուզում են իրենց քառասունամյակը դիմավորել իր ամբողջ գեղեցկությամբ։
1-ին կանոն․ Ցանկացած անհասկանալի իրավիճակում ես գնում եմ մարզասրահ։ Որպեսզի ձանձրալի չլինի, համատեղում եմ ուժային վարժությունները ձգումների ու յոգայի հետ։ Շաբաթական առնվազն 5 ժամ պետք է պարտադիր սպորտով զբաղվեմ, եթե ոչ ավելին։
2րդ կանոն․Մեկ տարուց ավել է միս չեմ օգտագործում, սակայն հետևում եմ սպիտակուցների բավարար ստացմանը։ Օգտագործում եմ ձուկ, ծովամթերք։ Ես չեմ կարող մարդկանց ստիպել հրաժարվել մսից, սակայն ինքս եկել եմ այս որոշմանը գիտակցաբար ու երկարատև պրոցեսից հետո։ Իսկ այժմ ինձ ավելի լավ եմ զգում ու չեմ փոշմանել։
3րդ կանոն․Չեմ չարաշահում արհեստական կոսմետիկայի օգտագործումը, փորձում եմ հնարավորինս քիչ շպարվել ու առօրյա կյանքում բնական տեսք ունենալ։ Ինձ մոտ պայուսակում միայն լինում է քողարկիչ /կորեկտոր/, շուրթերի բալզամ, այտերի համար նախատեսված կարմրափոշի և վերջ։ Ես մեծ ուշադրություն եմ դարձնում ոչ թե արհեստական կոսմետիկային, այլ դեմքի խնամքի միջոցների օգտագործմանը և հատուկ ժամանակ եմ տրամադրում այդ պրոցեդուրաների համար։
4րդ կանոն․ Այն միտքը՝ ուտել մեկ կտոր տորթ, թե քաղցրավենիք, ես ընտրում եմ ուտել թուզ կամ դեղձ։ Իմ պարագայում մրգերը միշտ հաղթում են։ Դրանք շաքար են պարունակում, հետևաբար օրգանիզմում գլյուկոզայի պակաս չի լինում։
5րդ կանոն․ «Կանոն», որն արդեն 10 տարի բոլոր հարցազրույցներում խոսում եմ, պրոպագանդում նաև իրական կյանքում։ Տատիկս միշտ ասում էր՝ «Ամենակարևորը՝ մազերն են, ատամներն ու մաշկը։» Այո, իրենց միշտ պետք է հետևել ու խնամել։ Մարդիկ լավ տպավորություն են թողնում, երբ ունենում են առողջ ժպիտ, խնամված մազեր ու գեղեցիկ մաշկ։ Կարծում եմ, այս ամենն ավելի կարևոր է, քան ունենալ երկար ոտքեր կամ մեծ բարեմասնություններ։
6րդ կանոն․ Չափավորություն և գիտակցում․ երբ խոսքը վերաբերում է ձեր արտաքինին, ապա պետք չի կտրուկ որոշումներ կայացնել և հետո փոշմանել։ Օրինակ, ես վաղուց ուզում էի բաց գույնի մազեր ունենալ։ Եվ այս միտքը երկար ու դանդաղ եմ իրականացրել՝ քիչ-քիչ գալով ներկա գույնին։ Տարվա ընթացքում վարսավիրս կես տոնով բացացրեց իմ մազերի գույնը՝ զուգակցելով այն տարբեր խնամքի միջոցներով ու պրոցեդուրաներով։ Իսկ վերջերս գեղեցկության սրահում անցկացրեցի 5 ժամ, որպեսզի ստանամ մազերի գույնի ցանկալի երանգը։ Այս կերպ կարող եք գալ արտաքինի որևէ փոփոխությանը՝ հասնելով դրան աստիճանաբար ու գիտակցաբար։ Այդ պատճառով, երբ ինձ հարցնում են, թե ինչ գույնի ներկ եմ օգտագործել կամ մազերիս ներկի անունը, ապա ես ինձ կորցնում եմ, քանի որ դա միանգամյա պրոցեդուրա չի եղել՝ «գնացի, գնեցի մեկ տուփ ներկ խանութից, ներկեցինք ու 40 րոպե անց ստացա ցանկալի գույնը»։ Ոչ, դա եղել է երկարատև գործընթացների ու խնամքի միջոցների օգտագործման արդյունք։
7րդ կանոն․ Գեղեցկության վրա խաղադրույքներ անելն ամենահուսալի տարբերակը չէ։ Հրաշալի է, երբ գոյություն ունի կոսմետոլոգիա, պլաստիկ վիրաբուժություն, այս ամենը շատ լավ է, սակայն հին ու բարի ավանդույթներն ու ապրելակերպը ոչ ոք չի խլել կամ վերացրել։ Եթե նույնիսկ դժվար է հրաժարվել ալկոհոլից, ապա այն պարզապես քչացրեք, հասցրեք մինիմալի։ Նույնը կարող եմ ասել քաղցրի մասին։ Վերաբերվեք սպորտին, ինչպես կվերաբերվեիք անձնական հիգիենային․ տրամադրեք ժամանակ՝ սպորտով զբաղվելու համար․ չէ, որ ամեն օր ատամներն ենք լվանում, լոգանք ընդունում։ Նույն ռեժիմով սպորտով զբաղվեք։ Պետք է միայն սկսել առողջ սնվել, շատ շարժվել ու կզգաք, թե ինչքան դրական ազդեցություն կունենա դա ամեն ինչի վրա։
Իմ նախորդ մեկուկես տարվա ընթացքում այս ռեժիմով եմ ապրում և անհամեստորեն կարող եմ ասել, որ երբեք այսքան լավ չեմ զգացել ինձ, քան հիմա։ Այժմ գոհ եմ արդյունքներից ու շարունակելու եմ ապրել հենց այս ապրելակերպով։
Հուսով ենք շատ կանանց համար այս փոքրիկ խորհուրդները կդառնան նոր մոտիվացիայի սկիզբ։
Լավ եղեք։
Աղբյուր՝ Vogue.ru