
Վերջին ժամանակների 5 լավագույն կատակերգությունները
Երկար և տանջալից օրվանից հետո կատակերգություն դիտելը տրամադրությունը բարձրացնելու լավագույն միջոցն է։ Կատակերգությունների գրեթե յուրաքանչյուր ժանր իր հետաքրքրությունն ունի։ Դրանք լինում են սիրային, երիտասարդական, անիմացիոն՝ համեմված դրամայի և թրիլերի տարրերով։ Ձեզ ենք ներկայացնում վերջին ժամանակների ամենահաջողված և ծիծաղելի կատակերգությունները։
«Սիրով, Սայմոն»
Ռեժիսոր՝ Գրեգ Բարլանտի
Դերերում՝ Նիք Ռոբինսոն, Ջոշ Դյուամել, Ջենիֆեր Գարներ
Սայմոնն ունի գաղտնիք, որի մասին պատահաբար իմանում է: Նրանք սովորում են նույն դպրոցում, ուստի այժմ Մարտինը պահանջում է, որ Սայմոնը կատարի իր բոլոր ցանկությունները: Շանտաժիստն ունի միայն մեկ երազանք`սիրավեպ ունենալ տեղի գեղեցկուհու հետ: Այսպիսով, Սայմոնը պետք է օգնի նրան:
«Գիշերային խաղեր»
Ռեժիսորներ՝ Ջոն Ֆրենսիս Դեյլի, Ջոնաթան Մ․Գոլդշտեյն
Դերերում՝ Ռեյչել Մքադամս, Ջեյսոն Բեյտման
Կատակերգային դերասաններ Ռեյչել Մքադամսն ու Ջեյսոն Բեյտմանը ֆիլմում կատարում են խաղամոլ ամուսինների դեր, ովքեր անախորժությունների են հանդիպում։ Նրանք մասնակցում են քվեստի, որտեղ իբր առևանգել են ինչ-որ մեկին։ Սակայն պարզվում է, որ դա միայն խաղ չէ․ նրան իրոք առևանգել են, և հերոսները պետք է փրկեն նրան։
«Զոմբի»
Ռեժիսոր՝ Փոլ Հոեն
Դերերում՝ Մեգ Դոնելլի, Մայլո Մանհեմ
Մի փոքրիկ քաղաք և սովորական դպրոց իր ֆուտբոլային ակումբով։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան թվում է։ Տեղացիները այստեղ ապրում են զոմբիների քաղաքի՝ Զոմբիթաունի հարևանությամբ։ Մի օր զոմբիները ևս ցանկանում են սովորել և սկսում են դպրոց այցելել։ Թշնամական ուժերին միավորում են գեղեցկուհի Էդիսոնն ու ֆուտոլիստ-զոմբի Զեդը։
«Շների կզղին»
Ռեժիսոր՝ Ուես Անդերսոն
Անդերսոնի այս անիմացիոն կատակերգությունը նվաճել է Բեռլինի կինոփառատոնը։ Երիտասարդ Ատարին գնում է մի կզղի, որտեղ ժամանակին բոլոր շները վտարվել են։ Նա այնտեղ գնում է փնտրելու իր երիտասարդ չորսոտանի ընկերոջը։ Նա ցանկանում է շտկել այս իրավիճակը։
«Սվինգերներ»
Ռեժիսոր՝ Միգել Մյունխ Ֆալս
Դերերում՝ Մարտին Բուխ
Գլխավոր հերոս Ադամի կյանքը ձանձրալի է և միապաղաղ: Նա ունի կին, երեխա, լավ աշխատանք, տուն, մեքենա և չնայած նրան, որ Ադամը այցելում է սվինգերների ակումբ, նրա կյանքում չկա կայծ: Երբ թվում է, որ չկա ելք, նա հանդիպում է մի երիտասարդ աղջկա, ով գլխիվայր շրջում է իր ամբողջ աշխարհը:
Աղբյուր՝ PeopleTalk