
6 հատկություն, որ պետք է իմանալ տղամարդու մասին
Հոգեբանները կարծում են, որ մարդուն ճանաչելու համար պետք է իմանալ, թե ինչն է նրա արարքների պատճառը, ինչն է նրան ուրախեցնում կամ տխրեցնում։ Իսկ ի՞նչ է պետք պարտադիր իմանալ Ձեր զուգընկերոջ մասին, ներկայացնում ենք ստորև։
Ի՞նչն է նրան օգնում իրեն պիտանի զգալ
Սիրահարված մարդիկ շատ են փորձում միմյանց հիշեցնել պիտանի լինելու մասին, քանի որ այսպես տղամարդիկ իրենց զգում են ոչ թե ընդամենը զույգի մի մաս, այլ եզակի և արժեքավոր մարդիկ, ում երբեք չեք փոխարինի։
Ի՞նչն է նրան օգնում հանգստանալ
Բոլորս ժամանակ առ ժամանակ հանգստանալու կարիք ունենք: Տվե՛ք Ձեր տղամարդուն ազատություն և հարգեք նրա հոբիներն ու անձնական տարածքը։
Ի՞նչ է նա մտածում Ձեզ համար կարևորի մասին
Հանկարծակի կոնֆլիկտի պատճառը կարող է լինել նույնիսկ երաժշտական կամ գրական ճաշակի և անձնական այլ նախասիրությունների տարբերությունը: Խոսեք ձեր տղամարդու հետ, լսեք նրա կարծիքը, վերլուծեք նրա փաստարկները:
Ի՞նչն է նրան գայթակղում
Տղամարդու սեռական նախասիրությունների մասին գիտելիքները բացահայտում են ձեզ համար նրան հաճույք պարգևելու գաղտնիքները։
Ի՞նչն է նրան տխրեցնում
Ինչու՞ է դա անհրաժեշտ: Նախ և առաջ, դա պետք է ինքներդ Ձեզ հանգստացնելու համար՝ իմանալով, որ դուք չեք պատահաբար վիրավորել Ձեր տղամարդուն: Երկրորդ՝ նկատելով տխրության առաջին նշանները ՝ կարող եք նրան ճիշտ աջակցություն ցուցաբերել, գտնել ճիշտ բառեր, և մխիթարել նրան կատարյալ ձևով:
Ի՞նչ է նա սիրում
Ամենևին էլ անհրաժեշտ չէ սիրել այն, ինչ սիրում է Ձեր տղամարդը: Այն, ինչն իրոք անհրաժեշտ է, դա դրանում չմեղադրելն է: Ժամանակ առ ժամանակ հաճույք պատճառեք նրան հաճելի փոքրիկ բաներով, որոնք անպայման ժպիտ կառաջացնեն նրա դեմքին:
Աղբյուր՝ Ivona