6 խորհուրդ՝ գարնանը տան մաքրությունը կազմակերպելու համար

Դրսում օրեցօր ջերմացող եղանակը հուշում է, որ ժամանակն է բացել տան բոլոր պատուհանները և վայելել գարնանային արևոտ եղանակը: Այս վայելքը լիարժեք դարձնելու և թարմ զգացումներ ապահովելու համար ձեզ, թերևս, անհրաժեշտ է մտածել նաև տան գարնանային մաքրության մասին: Բայց մի´ շտապեք տխրել. մենք 6 խորհուրդ ունենք, որոնք կօգնեն ձեզ հեշտությամբ հաղթահարել տան մաքրության դժվարին գործընթացը:

Տան մուտքի գորգեր

Տան մուտքը մաքուր պահելու համար երկու գորգ օգտագործեք. մեկը տեղադրեք դռնից դեպի ներս, իսկ մյուսը՝ դեպի դուրս:  Պարբերաբար փոշեկուլով մաքրեք դրանք, ինչը թույլ կտա ավելի երկար մաքուր պահել բնակարանը:

Պատուհաններ

Տան պատուհանները լվանալու համար սպասեք ամպամած օրվա և սկսեք տան ստվերային մասից, քանի որ արևի ուղիղ ճառագայթները կարող են տարբեր շերտերի խաբկանք առաջացնել պատուհանի վրա: Ի դեպ, ավելի փորձառու տնային տնտեսուհիները գիտեն, որ ապակուն իդեալական փայլ հաղորդելու համար անhրաժեշտ է այն մաքրել սպիրտով:

Միկրոալիքային վառարան

Միկրոալիքային վառարանի վրա մնացած բծերից հեշտությամբ ազատվելու համար օգտագործեք հետևյալ հնարքը: Միկրոալիքային վառարանի մեջ տեղադրեք 1 բաժակ ջուր կիտրոնի, լայմի կամ նարնջի կտորներով կամ մի քանի ճաշի գդալ քացախով: Այնուհետև պարզապես միացրեք ամենաբարձր ջերմաստիճանը մինչև ջուրը եռման աստիճանի կհասնի:  Ապա 15 րոպե վառարանը պահեք անջատած վիճակում և սպունգով մաքրեք այն ներսից և դրսից:

Կտրելու համար նախատեսված տախտակներ

Կտրելու համար նախատեսված տախտակները կարող եք մաքրել կիտրոնի օգնությամբ: Այն հեշտությամբ հեռացնում է սննդամթերքի բծերը, ինչպես նաև վերացնում է տհաճ հոտը:

Սառնարան

Սառնարանի դարակները լվացեք տաք օճառաջրով, ինչը կօգնի նաև ազատվել սննդամթերքից մնացած բակտերիաներից:

Չժանգոտվող պողպատից առարկաներ

Չժանգոտվող պողպատից առարկաները փայլեցնելու համար օգտագործեք 1 թեյի գդալ ախտահանող նյութի և 1\4 բաժակ տաք ջրի խառնուրդ:

Աղբյուր՝ Good Housekeeping