
50-ամյա Ջենիֆեր Լոպեսի լավագույն մտքերը կյանքի և սիրո մասին
Այս տարի հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դարձավ 50 տարեկան։ Նա երկար ճանապարհ է անցել և ոգեշնչել շատերին: Դերասանուհին շատ աշխատասեր է. շատերը նրան համարում են աշխարհի ամենահաջողակ կանանցից մեկը։ Ստորև ներկայացնում ենք Ջենիֆեր Լոպեսի մտքերից մի քանիսը։
- «Երբ կարծում ես, որ ճշմարտությունը պատմելու ամենաանհարմար պահն է, ապա հենց այդ պահին պետք է պատմել այն»:
- «Միշտ հետևիր ներքին ձայնիդ: Գուցե այն ցավ պատճառի քեզ, բայց հետո միևնույն է՝ լավ ես զգալու քեզ»:
- «Սխալները չեն, որ դարձնում են քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, այլ այն քայլերը, որ անում ես սխալներդ շտկելու համար»:
- «Դու պետք է միշտ գնահատես ինքդ քեզ, պետք է չմոռանաս, որ յուրահատուկ և տարբերվող ես:»
- «Դու իսկապես ունես քո մեջ այն ուժը, որը կօգնի կյանքդ դարձնել այնպիսին, ինչպիսին ցանկանում ես»:
- «Սեր ասելով ես պատկերացնում եմ մեկին, ով ինձ կասի. «Ես ցանկանում եմ մինչև կյանքիս վերջ կողքիդ լինել, և եթե պետք լինի, անգամ ինքնաթիռից ցած կնետվեմ քեզ համար»:
- «Ինձ համար սերն անվերջանալի հարց է։ Այն բարդ է։ Այն նաև հակասություններով լի պատասխան է»:
- «Երբեք ինքս ինձ չեմ հարցնում, թե ինչ եմ անելու վաղը: Ես չեմ ցանկանում իմանալ, թե ինչ եմ անելու ապագայում: Ես ուղղակի վայելում եմ յուրաքանչյուր նոր օրը»:
- «Երբեմն դու պետք է անցնես խավարի միջով, որ բացահայտես լույսը»։
- «Կարծում եմ՝ լավագույն զուգընկերը նա է, ով քեզ ստիպում է կատարյալ լինել»: