5 նշան, որ Դուք տղայի եք սպասում

Բոլորս լսել ենք, որ կան որոշ նախանշաններ, որոնք օգնում են վաղաժամ հղիության ընթացքում իմանալ երեխայի սեռը: Բայց իրականում գիտե՞ք, թե ինչպես է որոշվում սեռը, և այդ նշաններից ո՞րն է ճշմարիտ կամ կեղծ: Ձեզ ենք ներկայացնում հինգ նախանշաններ, որոնք հուշում են, որ Ձեր երեխան տղա է։

Աղի կերակուրի ցանկություն

Ըստ հետազոտությունների, հղի կանանց 50-90%-ը ունենում է որոշակի մթերքների պահանջ։ Ժողովրդական հավատը փաստում է, որ այն հղի կանայք ովքեր ցանկանում են քաղցր կերակուր՝ աղջիկների մայրեր են։ Աղի կերակուր հիմնականում ցանկանում են այն կանայք, ովքեր տղայի են սպասում։

Պտղի ավելի դանդաղ սրտխփոց

Մեկ այլ ժողովրդական հավատ փաստում է, որ եթե պտղի սրտի բաբախը հասնում է մինչև րոպեում 140 սրտխփոց, ուրեմն տղայի եք սպասում։ Սրտի ավելի արագ բաբախը հուշում է իգական սեռի պտղի մասին։

Ավելի առողջ մազեր և մաշկ

Հակառակ այն փաստի, որ հղիությունը տանում է կնոջ գեղեցկությունը և առաջացնում մազաթափություն, ժողովուրդը հավատում է, որ տղայի սպասող հղիների մոտ տեղի է ունենում մաշկի և մազերի որակի լավացում։

Պտղի ցածր դիրք

Ըստ ժողովրդական հավատի, պտղի բարձր դիրքը փաստում է իգական սեռի մասին, իսկ ցածր դիրքը՝ արական։

Չկան տրամադրության փոփոխություններ

Հիմնականում հղի կանանց մոտ շատ է նկատվում տրամադրության առանց պատճառ անկումներ։ Սակայն, եթե Դուք չեք զգացել այսպիսի նախանշան Ձեր հղիության ընթացքում, ուրեմն ամենայն հավանականությամբ տղայի եք սպասում։