2019-ում սպասվող 5 ամենագլխավոր իրադարձությունները

Ամանորյա տոներն ավարտվեցին, սակայն տխրելու առիթ չկա։ Այս տարին մեզ խոստանում է լինել հետաքրիր իրադարձությունների տարի։ Ձեզ ենք ներկայացնում 2019-ին սպասվող ամենագլխավոր իրադարձությունները։

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին ծնողներ կդառնան

Գարնանը ծնվելու է նրանց առաջնեկը (սեռը դեռևս հայտնի չէ), իսկ մայիսին զույգը կնշի ամուսնության տարելիցը։

Ռիհաննան նոր ալբոմ կթողարկի

Երգչուհին իր վերջին ալբոմը, որը կոչվում է «Anti» թողարկել է 2016թ.-ին։

Նոր iPhone

Հեռախոսի շնորհանդեսը տեղի կունենա 2019 թ.-ի սեպտեմբերին։ Ինչով կզարմացնեն արտադրողներն այս անգամ, դեռ հայտնի չէ։ Խոսակցություններ են պտտվում նոր ավելի հզորացված տեսախցիկի մասին։

«Գահերի խաղը»

Արդեն ապրիլին դուրս կգա «Գահերի խաղը» սիրված սերիալի վերջին եթերաշրջանը։

Ջենիֆեր Լոպեսը կոսմետիկայի հավաքածու կթողարկի

Անհնար է հավատալ, որ այս տարի Ջենիֆեր Լոպեսը նշելու է իր 50 ամյակը։ Նա որոշել է կիսվել իր երիտասարդ մնալու գաղտնիքներով և թողարկել իր հակատարիքային կոսմետիկ  միջոցների շարքը։

Աղբյուր՝ PeopleTalk