5 ֆիլմ Նյու Յորքի մասին

Նյու Յորքը մի մեծ նկարահանման հրապարակ է։ Այն այնքան յուրօրինակ է, որ յուրաքանչյուր թաղամաս  մի առանձին քաղաք է հիշեցնում,  երբեմն էլ՝ առանձին պետություն: Ռեժիսորներն այնքան սիրեցին այս հսկա մեգապոլիսը, որ այն դարձավ  շատ կուլտային ֆիլմերի նկարահանման վայր:

«Տաքսիստը» (Taxi Driver), 1976թ․

Մարտին Սկորսեզեի 1976 թվականին նկարած ֆիլմը  Կաննի կինոփառատոնում արժանացել է  «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին: Ռոբերտ դե Նիրոն  խաղում է Վիետնամի պատերազմի վետերան Թրեվիս Բիքլի դերը ( Travis Bickle), որը ստիպված է աշխատել որպես տաքսու վարորդ Նյու Յորքում: Բիքլին տառապում է անքնությունից։ Ամեն երեկո նա պտտվում է Մանհեթենի փողոցներում, փորձում է գտնել հաճախորդներ ` դեպրեսիայից փախչելու հույսով։ Ֆիլմի տեսարանները նկարահանված են  Մանհեթենի միջին և վերին մասերում։

«Նախաճաշ Տիֆանիի մոտ»  (Breakfast at Tiffany’s), 1961

Հավանաբար, յուրաքանչյուր աղջիկ, որը գալիս է Նյու Յորք գիտի Հոլլի Գոլայթլի անունը՝ «Նախաճաշ Տիֆանիի մոտ»  ֆիլմի հայտնի հերոսուհուն՝ Օդրի Հեփբերնին։ Բոլորն հիշում են քաղաքի հայտնի տեսարանը, երբ լուսաբացին՝  երեկոյան զգեստով, աղջիկը քայլում է Նյու Յորքում՝ մի ձեռքին կրուասան, իսկ մյուսում՝ մի բաժակ սուրճ։

«Մեծն Գեթսբին»  (The Great Gatsby), 2013

Ֆիլմը նկարված է ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի վեպի հիման վրա: Ֆիլմի գլխավոր դերերում խաղացել են անզուգական Լեոնարդո Դի Կապրիոն, Թոբի Մագուեյրը  (Tobey Maguire) և բրիտանացի դերասանուհի Քերի Մալլիգանը (Carey Mulligan)։

«Մի անգամ Ամերիկայում» (Once Upon a Time in America), 1984

Սերջիո Լեոնեի վերջին ռեժիսորական աշախատանքը ներառված է բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում։ Ֆիլմը պատմություն է գանգստերների կյանքից՝ ամերիկայան «չոր օրենքի» ժամանակներում: Մանկության ընկերները՝ Լափշան (Robert De Niro),  Մաքսը (James Woods), Գաբին (Յակոբոս Hayden) և Թեքը (William Forsythe) ապրում են Մանհեթենի աղքատ հրեական թաղամասում: Երեխաները խոստացել են հարստանալ և օգնել միմյանց: Կինոնկարի շատ տեսարաններ նկարահանվել են Բրուքլին Դամբո թաղամասում, իսկ դրանցից մեկը՝ Մանհեթենի կամուրջը դարձավ ֆիլմի այցեքարտը։

«Մանհեթեն» (Manhattan),  1979

Այս զարմանահրաշ ֆիլմը համարվում է ռեժիսոր և դերասան Վուդի Ալենի կինոկարիերայի մարգարիտը:  Գլխավոր հերոսը՝  միջին տարիքի մտավորական Իսահակ Դևիսը Մանհեթենից (Ալեն), խճճվել է մի քանի կանանց հետ իր հարաբերություններում: Նյու Յորքը դառնում է հերոսի մտավոր ճնշումների և հանդիպումների վայրը։

Աղբյուր՝ Կինոաշխարհ