5 քայլ ավելի լավ ծնող լինելու համար

Երեխա դաստիարակելը ամենադժվար աշխատանքներից մեկն է համարվում և մեկն է այն գործերից, որին դու ամենաքիչն ես պատրաստ։ Ներկայացնում ենք մի քանի կարևոր հնարքներ և խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ դաստիարակել երեխաներին։

Բարձացրեք ձեր երեխաների ինքնագնահատականը

Երեխաները սկսում են զարգանալ, որպես անհատ երբ նրանք իրենց են տեսնում ծնողների աչքերով։  Ձայնի տոնայնությունը, դեմքի ամեն արտահայտություն ազդում է երեխաների ընկալման վրա։ Ծնողի խոսքն ու գործողությունները շատ մեծ հետք են թողնում երեխայի ինքնագնահատականի վրա։  Թողնելով երեխաներին ինքնուրույն որոշումներ կայացնել`նրանց դարձնում ենք նրանց ավելի ընդունակ և ուժեղ։ «Ինչ հիմար բան ես անում» կամ «դու քեզ ավելի մանուկի նման ես պահում, քան քո փոքր եղբայրն է» այս տեսակ մեկնաբանությունները վնաս են հասցնում ձեր երեխաներին։ Զգուշորեն ընտրեք ձեր խոսքերն ու ավելի կարեկցող եղեք։

Յուրաքանչյուր օր ստեղծեք առիթներ գովեստի խոսքեր ասելու համար

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե օրվա մեջ քանի անգամ եք բացասական ձևով արձագանքում ձեր երեխաներին։ Դուք ավելի շատ եք նրանց քննադատում քան լավ խոսքեր ասում։ Ինչպե՞ս կզգայիք եթե ձեր ղեկավարը ձեզ աշխատավայրում բացասական մեկնաբանություններ ուղղեր, և նույնիսկ եթե արվեր հանուն լավ աշխատանքի։ Ամեն օր ձեր երեխային գովաբանելու ինչ-որ պատճառ գտեք։ Եղեք առատաձեռն պարգևներով։ Ձեր համբույրները, գրկախառնություններն ու հաճոյախոսությունները կարող են հրաշքներ գործել։ Շուտով դուք կտեսնեք ձեր երեխայի վարքագծի մեջ դրական փոփոխություններ։

Մշտապես մնացեք ձեր կարգապահության կանոնների սահմաններում

Յուրաքանչյուր տան համար կարգապահությունը շատ կարևոր է։ Կարգապահության դերն այն է, որ երեխաները սովորում են պատասխանատու լինել։ Նրանք միգուցե, մերթընդմերթ, փորձեն խախտել այդ սահմանները, սակայն հենց այդ սահմաններն են, որ նրանց պետք է դարձնեն պատսախանատու չափահաս մարդ։

Ժամանակ տրամադրեք ձեր երեխաներին

Սովորաբար, շատերի ընտանիքներում քիչ է լինում երբ ամբողջ ընտանիքով հավաքվում են ճաշի սեղանի շուրջ։  Սակայն հավատացեք, որ դա այն երևույթներից մեկն է, որ  ձեր երեխաները շատ կուզենան տեսնել։ Աշխատեք արթնանալ սովորականից 10 րոպե շուտ։ Այդպես դուք ժամանակ կունենաք նախաճաշել երեխաների հետ։ Ժամանակ գտեք և անպայման այցելեք ձեր դեռահաս երեխաների հետ համերգների, խաղեր խաղացեքկամ մասնակցեքք տարբեր միջոցառումների։ Այդպես դուք նրանց կյանքից ավելի տեղյակ կլինեք և կկարողանաք զերծ պահել նրանց սխալ ու վատ քայլերից։

Հաղորդակցումը առաջնահերթ համարեք

Դուք չեք կարող ստիպել ձեր երեխաներին չանել որոշ բաներ միայն այն պատճառով, որ դուք, որպես ծնող, դա արգելում եք։ Երեխաները, ինչպես յուրաքանչյուր անձ, բացատրություն ստանալու կարիք ունեն։ Խնդիրների դեպքում բացատրեք, արտահայտեք ձեր զգացմունքները և հրավիրեք երեխաներին ձեզ հետ գտնել այդ խնդիրներին լուծումներ։ Համոզվեք, որ դրա մեջ ներառում եք այդ որոշումներից բխող հետևանքները։ Ընտրության հնարավորություն ստեղծեք։ Բանակցեք։ Այն երեխաները, որոնք մասնակցում են բանակցություններին ավելի շատ են դրդում դրանց իրականացմանը։