5 սիրելի հանդերձանք՝ «Էմիլին Փարիզում» Նեթֆլիքսի հայտնի սերիալից

Emily in Paris-ը Նեթֆլիքսի ամենաստացված նախագծերից է, կարող ենք նաև ասել՝ Փարիզը ներկայացնող լավագույն սերիալներից մեկը: Այն պատմում է ամերիկուհի Էմիլիի մասին, ով Մարքեթինգի մասնագետ է, մեկնում է Փարիզ գործուղման՝ ֆրանսիական մարքեթինգային ընկերությանը ամերիկյան մոտեցումներ ներկայացնելու համար։ Դառնում է ինֆլուենսեր, սիրահարվում… մի խոսքով ժամանակակից մոխրոտիկն է: Ֆիլմի գլխավոր աստղը Լիլի Քոլինզն է, ով հայտնի երաժիշտ Ֆիլ Քոլինզի դուստրն է:

Սերիալի հեղինակը Դառեն Սթարն է՝ Sex and the City հայտնի սերիալը ստեղծողը․ ահա ևս մեկ առիթ՝ բաց չթողնելու այն։

Emily In Paris-ի ամենակարևոր գիծը մոդան է, ֆեյշընը։ Եվ կարելի է ասել՝ սերիալի մեխերից մեկն հենց Էմիլիի հագուստներն են ու լուքերը։

CHANEL-ն արդեն հայտնել է, որ սերիալի պրեմիերայից հետո բրենդի վաճառքները 25%-ով ավելացել են, իսկ այս տարվա Հելոուինին Emily In Paris կերպարն ամենատարածվածն է եղել։

Ներկայացնում ենք մեր նախընտրած 5 լուքերը՝ Էմիլիի և նրա ֆրանսիացի ընկերների կերպարներից։

1․ Վանդակավոր կոստյում և բերետ
Այս հանդերձանքի բաղադրիչներն ու համադրությունը Էմիլիի ամենասիրելիներից է։

2․Դեղին կիսաշրջազգեստ՝ սև պրինտով
Ցանկացած քաղաքում զբոսնելիս ամենահարմար ու սիրելի լուքերից մեկն է Էմիլիի՝ վառ գույնի մետաքսե կիսաշրջազգեստ, նույն պրինտով պայուսակ, և հարմարավետ բարձրակրունկներ։

3․Բեժ գույնի զգեստ
Պատրիսիան  օգտագործել է շերտավորման կախարդական գեղեցկությունը՝ Camille- ի բեժ տեսքը ստանալու համար։ Այն նույնիսկ առանց ավելորդ ջանքերի նորաձև է ՝ հիշեցնելով Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում փողոցային ոճի մասին։

4Ծալքերով վերնաշապիկ և վանդակավոր պրինտով պիջակ
Էմիլին վինտաժային կերպար է ստանում այս հանդերձանքով, իսկ վանդակավոր պիջակը արիստոկրատ և դասական տեսք է հաղորդում։

5 Ասիմետրիկ երեկոյան զգեստ
Դիզայներ Ալեքսանդր Վաուտիեի կողմից այս սեքսուալ ասիմետրիկ զգեստը՝ ազնվագույն ճեղքվածքով, գլխավոր ֆավորիտներից է։ Իսկապես, որ այն շլացուցիչ է։

Եվ այսպես, իսկ ո՞րն է Ձեր նախընտրած և սիրելի կերպարն ու հանդերձանքը՝ «Էմիլին Փարիզում» սերիալում։

Կիսվեք մեզ հետ մեկնաբանություններում։

Աղբյուր՝ Miss Malini