5 շրթներկ, որ վանում են տղամարդկանց

Բոլոր կանայք էլ այս կամ այն չափով ընտրում են այնպիսի զգեստներ, սանրվածքներ և դիմահարդարում, որը դուր կգա իրենց տղամարդուն։ Սակայն հաճախ ոմանք տղամարդուն գրավելու համար շատ հեռուն են գնում՝ ընտրելով այնպիսի ճչացող գույների իրեր, դիմահարդարում և սանրվածքներ, որոնք միայն վախեցնում և վանում են տղամարդկանց։ Այսօր մենք կխոսենք այն շրթներկների մասին, որոնք հայտնվել են տղամարդկանց «սև ցուցակ»-ում։ Եթե դուք ցանկանում եք գրավել տղամադու ուշադրությունը, ապա ոչ մի դեպքում չընտրեք այս շրթներկներից և ոչ մեկը։

Մուգ կարմիր շրթներկ

Այո, բոլորի սիրելի բորդո և բալի գույն ունեցող շրթներկները կարող են վախեցնել ձեր զուգընկերոջը։ Ըստ տղամարդկանց՝ մուգ կարմիր շրթներկները մի փոքր սարսափելի տեսք ունեն։ Մանավանդ, երբ դուք նստած եք լինում ռեստորանում, և շրթներկը սկսում է տարածվել շրթունքների վրա։

Սև շրթներկ

Տղամարդկանց «սև ցուցակ»-ում է հայտնվել նաև սև շրթներկը։ Չնայած նրան, որ սև շրթներկը այս սեզոնի ամենանորաձև գույներից մեկն է, ցանկալի է պահել այդ գույնը թեմատիկ երեկույթների համար։ Սև շրթներկով ժամադրության գնալիս արտառոց տեսք կունենաք, ինչը կվախեցնի ձեր զուգընկերոջը։

Փայլուն շրթներկ

Նորաոճ փայլուն շրթներկները նույնպես ժամադրության համար լավ տարբերակ չեն կարող լինել։ Շրթունքները չափազանց գրավիչ տեսք կունենան, իսկ եթե ձեր զուգընկերը որոշի ձեզ համբուրել, իր մոտ կարող են առաջանալ բավականին տհաճ և տարօրինակ զգացողություններ։

Կորալի գույնի շրթներկ

Տղամարդիկ շատ հազվադեպ են կարողանում տարբերել գույների երանգները: Նրանց համար, եթե շրթներկը սալորագույն է, ապա այն մանուշակագույն է։ Նույն իրավիճակն է նաև կորալ երանգի հետ, որը տղամարդկանց մոտ ասոցացվում է նարնջագույնի հետ։

Մանուշակագույնի բոլոր երանգները

Ֆուքսիայի, յասամանի գույները և ուլտրամանուշակագույնը նույնպես սև ցուցակում են։ Եթե ցանկանում եք հմայել ձեր սիրելիին, օգտագործե՛ք բնական և նուրբ երանգների շրթներկներ։ Իսկ եթե ուզում եք վախեցնել նրանց, օգտագործե՛ք պայծառ և հագեցած գույներ։

Աղբյուր՝ otvetnavse