
5 նորաձև սպիտակ վերնաշապիկ այս աշնան համար
Վերնաշապիկը յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի հիմնական հագուստներից է։ Մենք չենք կարող պատկերացնել գրասենյակային և աշխատանքային ոճն առանց սպիտակ վերնաշապիկի, այդ իսկ պատճառով այս հագուստը հիմնականում կապվում է հենց այդ ոճի հետ։ Եթե ցանկանում եք աշնանը ոճային տեսք ունենալ, հարկավոր է իմանալ, թե որ վերնաշապիկներն են նորաձև այս աշնանը։
Պրինտով վերնաշապիկ
Եթե դուք հոգնել եք միատոն վերնաշապիկներից, ապա այդպիսի վերնաշապիկին շատ լավ փոխարինող կդառնա պրինտով վերնաշապիկը։ Այս աշնանն ուշադրություն դարձրե՛ք շերտերին, պուտիկներին, ծաղկային պրինտերին, որոնք աչք ծակող չեն, բայց շատ գեղեցիկ և նորաձև են նայվում։
V-աձև վերնաշապիկ
Եթե դուք ունեք գեղեցիկ վիզ, բայց փոքր կուրծք, ապա այս տարբերակը հենց ձեզ համար է։ Ընտրե՛ք վերնաշապիկ գրասենյակի համար չեզոք և պաստելային երանգների մեջ։ Այն կարող եք կրել լայն շալվարների, պլիսե կիսաշրջազգեստների, վառ գույնի ջինսերի և կյուլոտների հետ։
Ասիմետրիկ վերնաշապիկ
Ավելի հետաքրքիր տարբերակ է ասիմետրիկ վերնաշապիկը։ Ոճաբանները խորհուրդ են տալիս կրել այսպիսի մոդելն ուղիղ շալվարների, կյուլոտների, լայն ջինսերի հետ։
Մանյակով վերնաշապիկ
Երևի կհիշեք, որ դեռ դպրոցական տարիներին վերնաշապիկի այս տարբերակը ամենատարածվածն էր։ Այս աշնանը այդ վերնաշապիկները վերադառնում են նորաձևություն։ Փորձե՛ք դրանք կրել տրենչերի, երկար բաճկոնների, ուղիղ շալվարնեի և մատիտ-կիսաշրջազգեստների հետ։
Մեծ չափսի սպիտակ վերնաշապիկ
Այս աշնանը նախապատվությունը տվե՛ք լայն սպիտակ վերնաշապիկներին, որոնք շարժվելուն չեն խանգարում։ Սպիտակ գույնը «սիրում» է պաստելային երանգներ, այդ պատճառով շալվարները կամ կիսաշրջազգեստները պետք է լինեն մոխրագույն, բեժ, սև կամ շագանակագույն երանգների մեջ։
Աղբյուր՝ Ivona