
5 նշան, որ նա սիրահարվել է
Երբ ինչ-որ մեկը մեզ դուր է գալիս, միշտ փորձում ենք հասկանալ, թե արդյոք այդ զգացմունքերը փոխադարձ են։ Փորձենք բացահայտենք նշանների լեզուն, որպեսզի գտնենք մեզ հուզող հարցերի պատասխանները։
Նշան 1
Նա անմիջապես պատասխանում է ձեր տեքստային հաղորդագրություններին, իսկ պատասխաները լինում են ծավալուն։
Երբ սիրահարված ես, րոպեները քեզ համար ժամեր են թվում և օնլայն հարթակում հաղորդագրության պատասխանին սպասելը դաժան փորձություն է։ Սիրահարվածները, սովորաբար, շատ արագ են արձագանքում միմյանց հաղորդագրություններին, սակայն եթե նա ձեզ արագ չի պատասխանել, հիասթափվել պետք չէ․ լինում են դեպքեր, երբ նա կարող է հատուկ դա անել, որպեսզի դուք ընկնեք ապրումների մեջ և անհամբեր սպասեք նրա նամակին։
Նշան 2
Կրկնօրինակում է ձեր շարժումները։
Հայտնի է, որ մենք կապ ենք գտնում այն մարդկանց հետ, ովքեր նման են մեզ և ովքեր ունեն նույն հետաքրքրություններն ու գաղափարները: Այն մարդը, ով սիրում է ձեզ, անգիտակցաբար կփորձի կրկնօրինակել ձեր շարժումները՝ ձեզ նմանվելու և ընդհանուր բան ունենալու նպատակով:
Նշան 3
Նա փորձում է մոտ լինել ձեզ, հայտնվել այն տեղերում, որտեղ դուք հաճախ եք լինում։
Երբ մենք սիրում կամ համակրում ենք, միշտ ցանկանում ենք ավելի մոտ լինել նրա շրջապատին, տեսնել նրան, լսել նրան։ Պետք է ուշադրություն դարձնել, թե արդյոք նա տեղյակ է որտեղ եք դուք ժամանակ անցկացնում կամ հաճախ լինում։ Եթե դուք մշտապես նկատում եք նրա ներկայությունը, ուրեմն իմացեք, որ դա պատահականություն չէ, այլ ուղղակի դուք նրան շատ եք դուր գալիս։
Նշան 4
Երբ խոսում եք միմյանց հետ, նա իր իրանով առաջանում է դեպի ձեզ:
Զրուցելից ուշադրություն դարձրեք նրա կանգած դիրքին, քանի որ համակրող կամ սիրահարված մարդը խոսակցության ընթացքում մարմնով փորձում է առաջանալ դեպի զրուցակիցը: Հիշեք այս փաստը, և հաջորդ անգամ, երբ դուք զրուցում եք ուշադիր եղեք, քանի որ սա ձեզ կարող է շատ բան հուշել զգացմունքների մասին։
Նշան 5
Եվ վերջապես, նա միշտ ազնվորեն գովերգում է ձեզ, քանի որ նրա աչքերում դուք միշտ լավագույնն եք:
Եթե նույնիսկ դուք խառնված սանրվածքով եք կամ հակառակը՝ շլացուցիչ տեսքով, ապա նրա համար դուք մշտապես գեղեցիկ եք:
Ուշադրություն դարձրեք նաև գովեստի խոսքերի բովանդակությանը։ Եթե նա շատ է ակնարկում ձեր բնավորության գծերը, պահելաձև ու խոսքը,ապա դա նշանակում է, որ նա միշտ մեծ ուշադրություն է դարձնում ձեր ներաշխարհին։