
5 հնարքներ, որոնք կօգնեն ձեզ ձեր ամուսնուց ստանալ այն ամենը ինչ ցանկանում եք
Խնդրեք ավելին, քան ցանկանում եք
Սա գրեթե միշտ աշխատում է, եթե տղամարդը հետաքրքրված է ձեզնով: Սկզբում, ամենայն հավանականությամբ, ձեզ կմերժեն: Սակայն տղամարդուն ժամանակ տալով կստանաք այն ամենը ինչ ցանկանում եք: Հոգեբաններն ասում են, որ այս մեթոդն աշխատում է 95% դեպքերում: Ամուսինը կկատարի ձեր խնդրանքից մի-փոքր քիչ, սակայն ձեր նախնական ցանկությունից ավելին։
Ձևեր թափեք կամ ֆլիրտ արեք
Ձեր ֆլիրտը պետք է ճշմարիտ թվա, հակառակ դեպքում այն ավելի շատ կվնասի, քան օգուտ կբերի: Եթե ձեր ամուսինը բարձր ինքնագնահատական ունի, ապա այս մեթոդով հաջողության հասնելու մեծ հնարավորություն ունեք, հակառակ դեպքում այս մեթոդը կարող է անարդյունավետ լինել: Ցածր ինքնագնահատական ունեցող տղամարդիկ սովորաբար կասկածամիտ են և նման մեթոդի կիրառումը շատ դեպքերում չի հաջողում:
Կրկնօրինակեք ձեր ամուսնուն
Ցանկանու՞մ եք, որ ձեր ամուսինը համաձայնվի ձեր հետ, ապա փորձեք կրկնօրինակել նրան։Փորձեք պատկերացնել, որ դուք քամելեոն եք, ով հարմարվում է յուրաքանչյուր շարժմանը: Այս հմտությունը կօգնի ձեզ գրավել տղամարդկանց։
Խնդրեք այն ինչ ցանկանում եք այն ժամանակ, երբ նա հոգնած է
Երբ ձեր ամուսինը հոգնած է, ձեր խնդրանքները կատարելու հավանականությունն ավելի շատ է։ Պատճառն այն է, որ հոգնած մարդը սպառված է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: Այնպես որ, եթե ձեր ամուսինը հոգնած է աշխատանքից հետո, նա հեշտությամբ կկատարի ձեր ցանկությունը:
Գլխով համաձայնելու շարժումներ կատարեք
Գիտնականները հայտնաբերել են, որ երբ մարդիկ գլուխը շարժում են, լսելով մեկին, ապա դա համաձայնության նշան է: Փորձեք օգտագործել այս տեխնիկան ամուսնու հետ հաղորդակցվելիս: Կատարեք այս շարժումը խոսակցության ընթացքում և ձեր ամուսինը կկրկնինույն շարժումը։ Այս մեթոդը գործում է ընդօրինակմանսկզբունքով: