5 իր զգեստապահարանում, որոնք կմատնեն ձեր թաքնված վախերը

Հոգեբաններին հայտնի է, որ զգեստապահարանում առկա որոշ իրերից կարելի է հասկանալ, թե դրանք կրողը ինչ բարդույթներ և վախեր ունի։ Եթե ցանկանում եք իմանալ՝ որոնք են այդ իրերը, ապա այս նյութը ձեզ համար է։

Երկարավուն կաշվե բաճկոն

Այդպիսի բաճկոններ սովորաբար կրում են այն կանայք, ովքեր դժգոհ են իրենց կառուցվածքից։ Նրանք, ինչպես հայտնի է, ցանկանում են թաքցնել իրենց ավելորդ քաշը և դուրս ցցված փորը։ Իրականում սա ամենաճիշտ քայլը չէ։ Հավատացնում ենք ձեզ, որ կարճ բաճկոնով դուք ավելի լավ տեսք կունենաք և ավելի նորաձև կերևաք։

Շատ նեղ ջինսեր

Եթե աղջիկը կրում է չափից ավելի նեղ հագուստ, դա խոսում է այն մասին, որ նա չի ցանկանում ընդունել իր իրական քաշը։ Ենթագիտակցորեն հասկանալով, որ այդպիսի հագուստը ճիշտ չէ ավելորդ քաշի դեպքում, դուք ձեզ հանգստացնում եք նրանով, որ ինչ-որ կերպ կարող եք մտնել այդ փոքր չափսերի մեջ։ Թեպետ ավելի լավ կլինի, որ դուք կրեք mom jeans, որը ձեզ վրա ավելի ներդաշնակ կնայվի։

Չեզոք գույների հագուստ

Եթե աղջիկը վերջին 5 տարում չի կրել ոչինչ, բացի սև, մոխրագույն կամ էլ շագանակագույն բաճկոններից, ապա դա ամենայն հավանականությամբ խոսում է ամբոխի մեջ կորչելու ցանկության մասին՝ թաքնվելով հայացքներից և դառնալով անտեսանելի։ Անինքնավստահությունը սեփական անձի նկատմամբ այս դեպքում ակնհայտ է։ Իրականում, իհարկե, ինքդ քեզնից չես փախչի։ Իսկ ինքդ քեզ նոր բաներ փորձարկել թույլ տալը երբեմն նույնիսկ օգտակար է։

Սպորտային ոճ

Աղջիկը, որը կրում է սպորտային հագուստ, ամենայն հավանականությամբ վախենում է, որ իրեն կարող են համարել իգական սեռի տիպիկ ներկայացուցիչ։ Բանը նրանում է, որ ինքը համոզված է, որ չի համապատասխանում կարծրատիպերին և մտածողությամբ ավելի նման է տղամարդկանց։ Իր կանացիությունը ցույց տալու վախը բացարձակապես չի գերում տղամարդկանց, որոնց նա կուզենար դուր գալ, իսկ ռոմանտիկ զգեստները նրան ավելի գեղեցիկ տեսք կտային։

Բարձրակրունկ կոշիկներ

Եթե կինը միշտ բարձր կրունկների վրա է, ապա դա խոսում է տղամարդկանց կողմից աննկատ մնալու վախի և ցածր հասակի բարդույթի մասին։ Բարձրակրունկների հաճախակի ընտրությունը խոսում է ցածր ինքնավստահության մասին։ Պետք չէ ամեն օր տանջել ձեզ բարձրակրունկների պատճառով։ Ավելի լավ կլինի, եթե նախապատվությունը տաք հարմարավետ, բայց ոչ պակաս կանացի կոշիկներին։