5 գույն, որոնցից պետք է խուսափել հարսանիքի գնալիս

Հարսանիքներն ունեն իրենց «կանոնները», որոնց պետք է հետևել։ Եթե հրավիրված եք հարսանիքի և դեռ չգիտեք՝ ինչ հագնել, ապա այս խորհուրդները հենց ձեզ համար են։

Ձեզ ենք ներկայացնում 5 գույներ և գործվածքներ, որոնցից պետք է խուսափել հարսանիքի գնալիս։

Սպիտակ զգեստ

Հարսանեկան կանոնները պահանջում են խուսափել սպիտակ զգեստ կրելուց, քանի որ հարսանիքին բոլորի ուշադրությունը պետք է սևեռված լինի բացառապես հարսնացուի վրա: Սպիտակ զգեստ կրելով դուք անհարգալից վերաբերմունք կցուցաբերեք հարսնացուի նկատմամբ:

Սպիտակին մոտ գույներ

Ցանկացած գույն, որը հեշտությամբ կարելի է շփոթել սպիտակ գույնի հետ, անցանկալի է հարսանեկան արարողության ժամանակ։

Գույն, որը կրում է հարսնաքույրը

Եթե մտերիմ եք հարսնացուի հետ, ապա կարող եք նրանից նախապես ճշտել, թե ինչ գույն է կրելու հարսնաքույրը։ Այդ կերպ դուք կխուսափեք անախորժ իրավիճակում հայտնվելուց և կտարբերվեք ձեր յուրօրինակ զգեստով։

Փայլեր, փայլեր, փայլեր

Ձեր փայլերով զգեստը պահեք մեկ այլ ավելի հարմար առիթի համար։ Ընտրեք ավելի հանգիստ և դասական տարբերակ. չէ որ այդ օրը բոլորի ուշադրությունը պետք է սևեռված լինի հարսնացուի վրա:

Ջինսեր

Եթե նույնիսկ հրավիրատոմսում նշված է, որ հարսանեկան արարողությանը կարելի է ներկայանալ առօրյա ոճով, դա դեռ չի նշանակում, թե ջինսե տաբատը լավագույն լուծումն է:

Աղբյուր՝ brides.com