
5 գլխարկ, որոնք նորաոճ են այս աշնանը
Գլխարկը ոչ միայն պաշտպանում է գլուխն ու մազերը ջերմաստիճանի փոփոխությունից, այլ նաև ինքնին շատ գեղեցիկ և նորաոճ աքսեսուար է։ Աշնան գալստով դուք կարող եք մի կողմ դնել ծղոտե գլխարկները, քանի որ դրանց փոխարինելու են եկել այս աշնան համար շատ ոճային և նորաձև տարբերակներ։ Ձեզ ենք ներկայացնում 5 ամենաոճային գլխարկները։
Բերետ
Եթե դուք ծրագրել եք այս աշնանը լինել ոչ միայն նորաձև, այլ նաև կանացի, ապա խորհուրդ ենք տալիս ձեռք բերել բերետ գլխարկ։ Ինչպես անցած, այս տարի նույնպես նորաձևության մեջ է դասական ոճի ֆրանսիական բերետը։ Փորձե՛ք կրել բերետները դասական զգեստների, վերարկուների, մետաքսե բլուզների և վերնաշապիկների հետ։
Կարտուզ
Արդեն մի քանի սեզոն է, ինչ կարտուզ գլխարկները նորաձևությունից դուրս չեն գալիս։ Եվ դրա պատճառն այն է, որ այս գլխարկները պրակտիկ են և բոլոր տիպի հագուստների հետ շատ գեղեցիկ են նայվում։ Այս աշնանը ոճաբանները խորհուրդ են տալիս կրել ալ կարմիր, կապուչինոյի և չեզոք գույների կարտուզ գլխարկներ։ Դրանք կարելի է կրել կոստյումների, կարճ և երկար վերարկուների և բաճկոնների հետ։
Լայնաշերտ գլխարկ
Եթե ցանկանում եք այս աշնանը նրբագեղ տեսք ունենալ, ապա խորհուրդ ենք տալիս ընտրել դասական ոճի թավշյա լայնաշերտ գլխարկ։ Այս գլխարկը շատ ներդաշնակ է նայվում ինչպես առօրյա հագուստի, այնպես էլ երեկոյան զգեստների հետ։
Գլխաշոր
Գլխաշորը կնոջ զգեստապահարանի ամենականացի և յուրօրինակ պարագաներից մեկն է։ Այն կնոջ տեսքը կարող է դարձնել ավելի նուրբ՝ դրան ավելացնելով յուրահատուկ շքեղություն, և խորհրդավորություն։ Կրե՛ք գլխաշորերը տարբեր ոճերի վերարկուների և բաճկոնների հետ։
Կեպի
Ամառն արդեն անցել է, բայց ըստ ոճաբանների՝ դեռ մի քանի շաբաթ ևս կարող եք կրել կեպի գլխարկներ։ Եվ դա այն պատճառով, որ կեպի գլխարկները շատ լավ են պաշտպանում մազերը ջերմաստիճանի փոփոխությունից և շատ ներդաշնակ են նայվում կաշվե և ջինսե բաճկոնների հետ։
Աղբյուր՝ Ivona