5 բան, որ տղամարդկանց առաջինն է գրավում կանանց մեջ

Առաջին տպավորությունը կարող է շատ բան պատմել ձեր մասին և առավել ճշգրիտ բնութագրել ձեզ։ Կանանց ամսագրի համար արված վերջին հետազոտություններից մեկի արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդկանց մեծամասնությունը հանդիպման ժամանակ առաջին հերթին ուշադրություն է դարձնում կնոջ վարսերին։ Շատ քիչ թվով տղամարդիկ են նշել, որ առաջին հանդիպման ժամանակ իրենց հետաքրքրում է հագուստը կամ մեկ այլ բան։ Սա, թերևս, արժե մտապահել, երբ հաջորդ անգամ նոր հագուստ գնելու կամ  մազերը հարդարելու երկընտրանքի առաջ կլինեք։

Ահա թե ինչն է գրավում տղամարդկանց կանանց մեջ առաջին հանդիպման ժամանակ։

  1. Մազերը

Եթե դու կարծում ես, որ տղամարդիկ միայն մեկ հայացք են գցում քո շողացող և հարդարված մազերին և այնուհետև հայացքը շեղում են, ապա դու չարաչար սխալվում ես։ Նրանք երկար զննում են մազերը։ Տղամարդիկ երկար մազերը չափազանց սեքսուալ են համարում, իսկ կարճ կտրվածքները՝ նորաձև և ոճային։  Մազերը բոլոր ժամանակներում կանացիության հզոր խորհրդանիշ են համարվել։  Խնամված մազերը նաև վկայում են այն մասին, որ դուք սիրում եք խնամված լինել։ Սրանք կանացի որակներ են, որոնք տղամարդիկ  իսկապես շատ բարձր են գնահատում։ Հաճելի տպավորություն թողնելու համար ընդամենը հարկավոր է մազերը միշտ մաքուր և խնամված պահել, ինչպես նաև ձեզ սազող և ձեր առավելություններն ընդգծող ոճային կտրվածք ընտրել։

  1. Աչքերը

Եթե ​​մազերը ձեր դեմքի շրջանակն են, ապա աչքերը դեմքի պատուհաններն են: Աչքերն այդքան ազդեցիկ են այն պատճառով, որ  հնարավորություն են տալիս անմիջական կապ հաստատել զուգընկերոջ հետ։ Հոգեվերլուծաբան Արթուր Արունը հետաքրքիր փորձ է անցակցրել՝ ստուգելու համար աչքերի ուժը։ Նա բաժանել է անծանոթ զույգերին երկու խմբի։ Զույգերի մի խումբը ինտենսիվ զրուցել է, իսկ մյուս խումբը՝ չորս րոպե անընդմեջ լուռ նայել միմյանց աչքերին։ Փորձից հետո երկրորդ խմբի մասնակիցները նշել են, որ ավելի մեծ կապ են զգացել միմյանց միջև։ Ավելին, փորձին մասնակցած զույգերից մեկն  անգամ ամուսնացել է։

3 Կոշիկները

Մազերը, աչքերը… մի՞թե հաջորդը ժպիտը չէ: Պարզվում է, որ հաջորդիվ տղամարդիկ ուշադրություն են դարձնում կանանց կոշիկներին։ Ընդ որում, նրանց ուշադրությունը միանգամից գրավում են բարձրակրունկ կոշիկները։ Այս դեպքում աղջիկներին խորհուրդ է տրվում կրել նորաձև և հարմարավետ կոշիկներ, որոնք համահունչ կլինեն ձեր հագուստի հետ, և դուք կկարողանաք քայլել անկաշկանդ և ինքնավստահ։

  1. Ժպիտը

Ահա և ժպիտը… Ժպտա նրան, և նա լիովին կբացահայտի քո դիմագծերը։ Կարող ես վստահ լինել, որ նա չի էլ նկատի քո ատամների աննշան ծռությունը կամ էլ շրթունքների կամ մաշկի անհարթությունը։ Նա կտեսնի քո ժպիտի անկեղծությունն ու պարզությունը: Փորձիր որսալ նրա հայացը և ժպտալ։ Նա պարզապես անզոր կլինի դիմակայել և ի պատասխան կժպտա քեզ։ Դա, թերևս, կդառնա լավագույն առաջին տպավորությունը։

  1. Մարմինը

Տղամարդիկ մշտապես նկատում են կնոջ մարմինը, նրանք ուղղակի չեն կարող դա բաց թողնել։ Սա, իհարկե, չի նշանակում, որ տղամարդիկ անմիջապես նկատում են ձեր թերությունները։ Առաջին բանը, որ տղամարդիկ նկատում են, այն է, թե ինչպես եք դուք ձեզ զգում ձեր մարմնում։ Եղեք ինքնավստահ ՝ տեղ թողնելով նաև երևակայության համար։  Պարզապես հիշեք, որ բոլոր կանայք էլ փոքրիկ թերություններ ունեն, և լավ նորությունն այն է, որ տղամարդկանց մեծամասնությունը ձեզ մերկ տեսնելու գայթակղության առջև չի նկատում ձեր թերությունները։

 

Աղբյուրը՝match.com