5 բան, որ չի կարելի անել մաշկի հետ

Բոլորն են երազում, որ իրենց մաշկը լինի հարթ և երկար ժամանակ մնա երիտասարդ ու առողջ։ Սակայն երբեմն մաշկի խնամքի հարցում մենք թույլ ենք տալիս լուրջ սխալներ։

Մի շարք կոսմետոլոգներ առանձնացնում են մի քանի տարածված սխալներ, որոնք թույլ են տրվում դեմքի խնամքի ժամանակ։ Ահա այն 5 սխալները, որոնցից  անպայման պետք է խուսափել։

Մի՛ դիպչեք Ձեր երեսին

Որքան ավելի շատ եք դիպչում դեմքին, այնքան ավելի մեծ է ցաների առաջանալու հավանականությունը։ Դիպչելիս Ձեր ձեռքի վրա եղած մանրէներն անցնում են դեմքին և խթանում կնճիռների առաջացումը։ Այդ պատճառով պետք է հնարավորինս ձեռքերը դեմքից հեռու պահել։

Պաշտպանե՛ք մաշկը արևային ճառագայթներից

Արևից ոչ միայն առաջանում են կնճիռներ և հիպերպիգմենտացիա, այլ նաև կորչում է մաշկի առաձգականությունը։ Օգտագործե՛ք արևապաշտպան քսուքներ նույնիսկ ցուրտ եղանակին։

Մի՛ մոռացեք պիլինգների մասին

Մաշկը ամենագլխավոր օրգանն է, որը պաշտպանում է ներքին և արտաքին վնասակար ազդեցություններից։ Եվ հենց այդ պատճառով էլ պետք է հետևել մաշկի առողջությանը։ Փորձե՛ք կանոնավոր պիլինգների միջոցով հեռացնել մահացած բջիջները։ Դա կօգնի մաշկին երկար ժամանակ պահպանել առողջ և պայծառ տեսք։

Ազատվե՛ք վատ սովորություններից

Բացի այն, որ Դուք շնչում եք քաղցկեղածին տարրեր (ծուխ, որը պարունակում է ավելի քան 4000 վնասակար նյութ), Դուք նաև խցանում եք մաշկի ծակոտիները, և դրանից էլ առաջանում են կնճիռներ T-հատվածում։ Ավելին, ծխելու պատճառով վերին շուրթի վրա առաջանում է երկար կնճիռ։