5 արդյունավետ եղանակ գեղեցիկ հոնքեր ունենալու համար

Եթե Ձեր հոնքերը բարակ  են և ունեք դրանք ավելի խիտ դարձնելու ցանկություն, ապա շարունակեք կարդալը, քանի որ ստորև ներկայացնում ենք 5 արդյունավետ եղանակ գեղեցիկ հոնքեր ունենալու համար:

Սոխ.   

Ձեր հոնքերն ավելի խիտ դարձնելու ամենաարդյունավետ եղանակներից մեկը սոխի կիրառումն է։ Ընդամենը պետք է ճզմեք մի փոքր սոխ և ստացված հյութը քսեք հոնքերի վրա: Թողե՛ք այն մոտ երկու ժամ հոնքերի վրա՝ խուսափելով այդ ընթացքում աչքերի հետ շփումից:

Ձիթայուղ.

Ձիթայուղը փաստորեն լավ է ոչ միայն աղցանների կամ մազերի համար, այլև այն կարող է զարմանալի արդյունքներ տալ հոնքերի վրա կիրառելիս: Օրվա ընթացքում երկու անգամ ձիթայուղը քսե՛ք հոնքերի վրա՝ մեկ անգամ առավոտյան և մեկ անգամ երեկոյան՝ քնելուց առաջ: Դուք կտեսնեք, թե ինչպես կարճ ժամանակում Ձեր հոնքերը կստանան շատ ավելի գեղեցիկ տեսք։

Կոկոս և կիտրոն.

Գեղեցիկ և բնական հոնքեր ունենալու համար շատ արդյունավետ միջոց է նաև կոկոսի յուղի և կիտրոնի կեղևի խառնուրդի օգտագործումը: Կիրառե՛ք խառնուրդի մի փոքր մասն ամեն երեկո քնելուց առաջ և լվացե՛ք Ձեր դեմքը հաջորդ օրը։

Վազելին.

Վազելինը ոչ միայն ծառայում է թարթիչներ աճեցնելուն և դրանք ավելի դիմացկուն դարձնելուն, այլ նաև օգտակար է հոնքերի դեպքում: Վազելինով օրական 3 անգամ հոնքերը մերսելը կսնուցի և գեղեցիկ տեսք կհաղորդի դրանց։

Հալվե.

Հալվեի քսուքն իր բաղադրության շնորհիվ նույնպես համարվում է շատ արդյունավետ միջոց հոնքերի համար։

Աղբյուր՝ chicpin.com