5 աստղեր, ովքեր ընդունել են իրենց անհավատարմությունը

Հիմնականում, երբ աստղերը «բռնվում» են՝ իրենց զուգընկերոջը դավաճանելիս, նրանց PR թիմերը հսկայական աշխատանք են կատարում, որպեսզի պատճառաբանեն կամ ժխտեն դավաճանությունը և պահպանեն աստղերի հեղինակությունը։ Սակայն շատ հաճախ աստղերը հանրային կերպով ընդունում են իրենց անհավատարմությունը։

Անդրադառնալով այս թեմային՝ «Insider» պարբերականը ներկայացրել է այն 5 աստղերին, ովքեր ընդունել են իրենց անհավատարիմ լինելու փաստը։

Քրիս Ջեները ընդունել է իր անհավատարմության փաստը հանրության առջև

Քրիս Ջեներ

Քրիս Ջենները, «Keeping up with Kardashians» շոուի դրվագներից մեկում խոստովանել է, որ Ռոբերտ Քարդաշյանի հետ շփվելու ընթացքում նա մեկ այլ սիրեկան է ունեցել, ով հիմնականում քաղաքից դուրս է գտնվել։ Նույնիսկ մեկ անգամ, երբ Սեզար անունով նրա սիրեկանը անակնկալ կերպով եկել է Քրիսի տուն, այնտեղ տեսել է Ռոբերտ Քարդաշյանին։

Սակայն դա նրա միակ դավաճանությունը չէր։ Նա դավաճանել է Ռոբերտ Քարդաշյանին՝  նաև Ռայան անունով մի տղամարդու հետ։

Քրիսթեն Ստյուարտի դավաճանությունը բացահայտվել է պապարացիի նկարներով

Քրիստիեն Ստյուարտ

2012-ին նկարահանված լուսանկարներից հետո, որտեղ Քրիսթեն Ստյուարտը համբուրում էր ռեժիսոր Ռոբերտ Սանդերսին, Ստյուարտը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներողություն է խնդրել բոլորին ում վիրավորել է, մասնավորապես ընկերոջը` Ռոբերտ Փաթինսոնին:

«Ես խորապես ցավում եմ, բոլոր նրանց համար ում ցավ եմ պատճառել կամ գցել եմ շփոթմունքի մեջ», – ասել է նա: «Այս պահի ազդեցության տակ՝ անհեթեթ արարքը վտանգել է իմ կյանքում ամենակարևորը, այն մարդուն, ում ես ամենաշատն եմ սիրում և հարգում։ Ռոբ, ես քեզ շատ եմ սիրում ու ցավում եմ»։

Կևին Հարտը դավաճանել է իր հղի կնոջը

Կևին Հարտ

Իր հարցազրույցներից մեկում և Instagram-յան գրառման մեջ՝ հայտնի հումորիստ և դերասան Կևին Հարտը ընդունել է, որ դավաճանել է հղի կնոջը։

Նա նշել է․ «Ես գնալու եմ տուն, ես կփորձեմ դիմել կնոջս և տեղեկացնել, թե ինչ է տեղի ունենում։ Ես հուսով եմ, որ նա այնպիսի սիրտ ունի, որ կկարողանա ինձ ներել»:

Ջեյ-Զին և Բեյոնսեն իրենց անձնական կյանքը արտացոլել են երգերում

Բեյոնսեի «Lemonade» և Ջեյ-Զիի «4:44» երգերը ամբողջովին Ջեյ-Զիի դավանության մասին են:

«Մենք ընտրեցինք պայքարել մեր ընտանիքի և մեր սիրո համար», – ասել է Ջեյ-Զին՝ պարզաբանելով այդ պատմությունը։

Լամար Օդոմն ասել է, որ իր ամենամեծ սխալը Խլոե Քարդաշյանին դավաճանելն է եղել

Խլո Քարդաշյանի հետ փոխհարաբերությունների ընթացքում զույգը ստիպված է եղել պայքարել Օդոմի անհավատարմության և թմրամիջոցների օգտագործման դեմ: 2017 թ. Հարցազրույցի համաձայն նա ասել է, որ անհավատարմությունը նրա ամենամեծ ափսոսանքն է:

«Եթե կա մի բան ինչի համար ես զղջում եմ, դա այն է, որ երբ ամուսնացած էի, տարբեր կապեր էի պահպանում տարբեր կանանց հետ», – ասել է նա։