
5 ապրանքներ, որոնք ընդմիշտ փոխեցին գեղեցկությունը
Գեղեցկության արվեստը գնալով զարգանում է, կատարելագործվում և նորամուծությունների ենթարկվում։ Միևնույն ժամանակ կան որոշ ապրանքներ, որոնք արդեն մեկընդմիշտ փոխել են դիմահարդարման ոլորտը և երբեք չեն հնանա։ Ձեզ ենք ներկայացնում 5 գեղեցկության միջոց, որոնք երբեք չեն դադարի նորաձև լինելուց։
Աչքի սուրմա
Մեզանից շատերը ձգտում են լինել ոգեշնչման աղբյուր, ուստի ինչու՞ չփորձել նմանվել հայտնի եգիպտական թագուհուն, որը նվաճում էր բոլոր նրանց, ովքեր իրեն մարտահրավեր էին նետում։ Կլեոպատրայի հայտնի կատվի աչքերը իրենց վերջնական տեսքը չէին ստանա, առանց աչքի սուրմաների, որոնք ստեղծվել են մեր թվարկությունից ավելի քան 12,000 տարի առաջ։
Կարմիր շրթներկ
Այս շրթներկը առաջին անգամ պատրաստվել է Հին Եգիպտոսում և հիմա ամենաշատ օգտագործվող դիմահարդարման միջոցներից է։
Հայլայթեր
Այս կոսմետիկ միջոցի օգտագործումը նոր է տարածվել, բայց այն գոյություն է ունեցել շատ վաղուց։ Կարելի է հիշել անգլիացի դերասանների օրինակը, որոնք օգտագործում էին այսպիսի նյութեր իրենց դիմախաղն ավելի արտահայտիչ դարձնելու համար։
Եղունգների լաքապատում
Գեղեցիկ մատնահարդարում սիրում են բոլորը։ Այս ավանդույթը գալիս է հնուց, բայց մեր իմացած լաքապատման միջոցներն ի հայտ են եկել միայն 1920-ականներին՝ փոփոխելով ավտոմեքենաների ներկի բաղադրությունը։ Այնուհետև հոլիվուդյան աստղերը ժողովրդականացրեցին «լուսնաձև մատնահարդարումը»։
Վարսահարդարիչ
Առանց վարսահարդարիչի մեր մազերի խնամքն այսօր դժվար է պատկերացնել։ 1888թ․ ֆրանսիացի գյուտարար Ալեքսանդր-Ֆերդինանդ Գոդեֆրոյը արտոնագրեց այս սարքի նախնական տարբերակը։
Աղբյուր՝ Haper’s Bazaar