5 Ամենաթանկ և Ամենաշքեղ Ուղևորությունները

Երբ գումարը խնդիր չէ, ամբողջ աշխարհը դառնում է ճանապարհորդական նպատակակետ:  Այս մասին գրում է «Travel and Leisure» պարբերականը:

Պարբերականը ներկայացնում է այս ծայրահեղ շքեղ ուղևորությունները, որոնք մեկ գիշերվա համար կարող են արժենալ  1,100-ից մինչև 195,000 ԱՄՆ դոլար:  Սակայն հիշողություններն ու էմոցիաները, որոնք կվերնցեք այստեղից` անմոռանալի կլինեն:

Հյուսիսային Կղզի Սեյշելներում

Սեյշելյան կղզի` շքեղ ուղևորության վայր

Այս մասնավոր կզղու հանգստավայրում կարող եք վայելել Ձեր հանգիստը Ջորջ և Ամալ Քլունիների նման: Այստեղ կան  11 վիլլաներ,որտեղ դուք կկտրվք ամբողջ աշխարհից: Կզղու հյուսիսային մասի վիլան առավել թանկարժեքն է այս հանգստավայրում: Այն արժի մոտավորապես 11.000 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար: Վիլայի 8000 քառակուսի մետրը կազմված է փայտե տախտակամածի մի շարքից: Այստեղ կա կոկոսի պուրակ և նույնիսկ մասնավոր լողափ: Ասում են` արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը իրենց մեղրամիսը անցկացրել են հենց այստեղ:

Վայրի Հանգստավայրը Ռուանդայում

հանգստավայր Ռուանդայում

Այս նորաստեղծ հանգստավայրը գտնվում է Ռուանդայի հրաբուխների այգու հարևանությամբ: Այստեղ կան վեց վիլաներ, որոնք կառուցված են Ռուանդայի թագավորական պալատների տեսքով` կենտրոնական բուխարիով և տախտակամածներով: Վիլաները նայում են դեպի մոտակա հրաբուխները:  Հյուրերը կարող են օգնություն ցուցաբերել օթևանի անտառվերականգնման ծրագրում և նպաստել Ռուանդայի լեռնորի գորիլաների պահպանման աշխատանքներին: Գները մեկ անձի համար սկսվում են 1,100 դոլարից:

Անտարկտիդայի «Սպիտակ Անապատ»-ը

Սպիտակ անապատ

Նրանց համար, ովքեր ցանկանում են շքեղ արձակուրդ վայելել, սակայն շատ ժամանակ չունեն, «Սպիտակ անապատ»-ն առաջարկում է մեկօրյա ուղևորություն դեպի Անտարկտիկա: Սկսած Քեյփթաունից, հյուրերը մասնավոր ինքնաթիռով հասնում են սառցե մայրցամաք: Ամբողջ ուղեւորությունը տևում է  24 ժամ, բայց արժի 195,000 դոլար:

«Մանզու» Վիլան Կոստա Ռիկայում

հանգստավայր Կոստա Ռիկայում

Այս տարածքը զբաղեցնում է հինգ հեկտար տարածք `մեկուսացված թերակղզում, Խաղաղ օվկիանոսի հարևանությամբ:  Վիլան կազմված է ութ ընդարձակ սենյակներից: Հյուրերը  հնարավորություն ունեն նաև օգտվելու  գինու սենյակներից:  Այս տարվա սկզբին Քարդաշյանները իրենց արձակուրդը անցկացրել են հենց այստեղ: Այն վարձակալության է տրվում սկսած  16,500 դոլարից մեկ գիշերվա համար:

«Royal Penthouse Suite» հյուրանոցը Ժնևում

հյուրանոց Ժնևում

Այս բացառիկ հյուրանոցային համալիրը հաճախ ճանաչվում է որպես աշխարհում ամենաթանկը և Եվրոպայում ամենամեծը: Գները մեկ գիշերվա համար սկսվում են $ 80,000 դոլարից: Հյուրերը ունենում են 12 սենյակ և ավելի քան 5,500 քառակուսի մետր տարածություն: Այնուամենայնիվ, այս հանգստավայրի առանձնահատկությունն նրա տեսարանն է դեպի Ալպերի: