Աշխարհի 5 ամենաթանկարժեք հյուրանոցները

Եթե դուք ցանկանում եք մնալ այս հյուրանոցներից որևէ մեկում, իմացե՛ք, որ մեկ գիշերվա արժեքը հավասար է միջին տարեկան աշխատավարձին։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաթանկ 5 հյուրանոցները։

  1. Royal Penthouse Suite, President Wilson Hotel, Geneva – $80,000 (£61,320)

Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող «Փրեզիդենթ Վիլսոն» հյուրանոցի թագավորական պենթհաուս համարն ունի 12 ննջասենյակ և զբաղեցնում է ամբողջ ութերորդ հարկը, որից բացվում է շատ գեղեցիկ տեսարան դեպի Ժնևի լիճ։

Համարը շատ լուսավոր է, այն ունի մեծ դաշնամուր, բիլիարդի սեղան և գրքերի մեծ ու բազմազան հավաքածու։ Այստեղ հանգրվանել են շատ հայտնի աստղեր և անվանի գործիչներ։ Սենյակն ունի շոգեբաղնիք, իսկ սանհանգույցի պարագաները «Հերմես» ապրանքանիշի են։ Անվտանգության համար պետք չէ անհանգստանալ, քանի որ այստեղ գործում է մասնավոր վերելակ, տագնապի կոճակ, փամփուշտապաշտպան պատուհաններ և անվտանգության տեսախցիկներ։

  1. Five-Bedroom Terrace Suite, The Mark, New York – $75,000 (£57,473) 

Նյու Յորքում գտնվող «Մարք» հյուրանոցի պենթհաուսը ունի 5 սենյակ։

Այն զբաղեցնում է 2 հարկ, ամբողջ տարածքը 12․000քմ է և ունի 2,500քմ տեռասա, որը նայում է դեպի Կենտրոնական զբոսայգի։

  1. Penthouse Suite, Grand Hyatt Cannes, Martinez – $53,200 (£40,774)

Այս պենտհաուսը գտնվում է Կաննի «Մարտինես» հյուրանոցում։ Այն ունի 3,229քմ տարածություն և 4 սենյակ։

Ճաշասենյակից, հյուրասենյակից և մարմարե սանհանգույցից բացի, հյուրերը կարող են վայելել 2,906քմ տարածքով տեռասան, որը նայում է Կաննի ծովածոցին և հայտնի Boulevard de la Croisette-ին։

  1. Penthouse, Faena Hotel, Miami – $50,000 (£38,309)

Այս հյուրանոցը գտնվում է Մայամիում։ Այն ունի 2 ընդարձակ հավաքատեղի և ժամանցի վայր։ Ամեն մեկում կա 5 ննջասենյակ։

  1. Hilltop Villa, Laucala Island, Fiji – $45,000 (£34,487)

Ֆիջիում գտնվող Լաուկալա կղզու«Հիլթոփ» առանձնատան գիշերակացի արժեքը 45,000$ է։

Ինչևիցե, դուք չէք կարողանա մնալ այս առանձնատանը, եթե չունեք «Ռեդ Բուլ»-ի միլիարդատեր սեփականատիրոջ՝ Դիեթրիք Մաթեշիթցի հրավերը։

Այստեղ կան մոտավորապես 2 տասնյակ առանձնատներ, որոնք ունեն շատ գեղեցիկ տեսարան,120․000քմ սենյակ, անձնական խոհարար, վարորդ, դայակ և մասնավոր վայրէջքի հրապարակ։