
4 քայլ վազքուղու վրա մարզումներն ավելի արդյունավետ դարձնելու համար
Վազքուղին թիվ մեկ մարզասարքն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել կամ ունեն սրտանոթային խնդիրներ: Վազքուղու վրա մարզումներն ավելի արդյունավետ դարձնելու համար ձեզ ենք ներկայացնում այս 4 քայլերը:
- Նախևառաջ, ուսումնասիրեք մարզասարքը:
Փորձեք հասկանալ, թե ինչ կարող է «առաջարկել» ձեզ տվյալ վազքուղին, և ընտրեք այն տարբերակը, որն ամենահարմարն է ձեզ: Օրինակ, եթե դուք նախընտրում եք մարզումների ընթացքում ջուր խմել, ապա ընտրեք այն վազքուղին, որը հարմարեցված է ջրի շիշը տեղադրելու համար: Կամ եթե շուտ եք ձանձրանում, ընտրեք վազքուղի, որը նաև զանազան ծրագրեր ունի:
- Վազքուղին տեղադրեք «ուրախ» վայրում:
«Ուրախ» ասելով նկատի ունենք լավ լուսավորված, բաց և հաճելի տեսարան ունեցող վայր: Եթե վազելու ընթացքում ձեր դիմաց անմիջապես պատն է, ապա բնական է, որ դուք շատ ավելի շուտ կձանձրանաք մարզումներից:
- Մարզվելուց առաջ նախապարտաստեք ձեր «զինանոցը»:
Օրինակ, եթե սիրում եք վազել երաժշտություն լսելով, ապա նախօրոք ընտրեք ձեր սիրելի երգերի ցանկը: Կամ եթե սիրում եք մարզվելու ընթացքում ֆիլմ դիտել, ապա նախապես ընտրեք ցանկալի ֆիլմը:
4. Վարժությունների ծրագիր մշակեք:
Լավ արդյունք գրանցելու համար անհրաժեշտ է վարժությունների հստակ ծրագիր մշակել յուրաքանչյուր շաբաթվա համար:
Աղբյուր՝ chicpin.com