Կանանց օծանելիքի 4 բույրեր, որոնք վանում են տղամարդկանց

Ուզում եք ստուգել, թե արդյո՞ք տղամարդիկ հավանում են ձեր օծանելիքի բույրը։ Կարդացե՛ք մեր նյութը և երբեք մի՛ օգտագործեք այս 4 բույրերը։

Վարդ

Տղամարդու զգացած բույրը նրա մոտ որոշակի զգացողություններ է առաջացնում։ Եվ որոշակի բույրեր միշտ չէ, որ հիշեցնում են հաճելիի մասին։ Վարդի բույրը կապվում է ծաղկային թփերի և տատիկների այգիների հետ։ Այդ պատճառով, եթե ձեզ դուր են գալիս ծաղկային բույրեր, ցանկալի է ընտրել նարնջի և հասմիկի հոտերը, որոնք վաղուց վաստակել են տղամարդկանց սիրային թակարդը գցելու համբավ։

Լավանդա

Ցավոք սրտի, լավանդան ընդհանրապես չի գայթակղում ուժեղ սեռին։ Ավելին, օծանելիքի բաղադրության մեջ այդ բույրը կարող է առաջացնել թշնամանք։ Փորձե՛ք այն փոխարինել տուբերոզի ծաղիկներով։ Հավատացե՛ք, տղամարդիկ պարզապես կորցնում են իրենց գլուխը, երբ զգում են այդ բույրը։

Երիցուկ

Երիցուկի թեյը և տաք ծածկոցը տղամարդկանց համար բնավ գրավիչ ասոցացիաներ չեն։ Եթե դուք ցանկանում եք, որ ձեր կողակիցը ձեզ ընդունի որպես գրավիչ տիկին, այլ ոչ թե որպես մեծ տատիկ, փորձե՛ք օգտագործել օսմանտուսի բուրմունքը։ Այս ծաղիկն ունի ամենագայթակղիչ հոտերից մեկը, որը յուրաքանչյուր տղամարդու խելքահան կանի։

Իրիս

Իրիսի հոտը կարելի է անվանել ռետրո-բույր։ Այս հոտը, սովորաբար, ավելացվում էր մեր մայրիկների և տատիկների օծանելիքներում։ Թերևս դա կարող է պատճառ հանդիսանալ, որ տղամարդկանց այդ հոտը սեքսուալ և գրավիչ չի թվում։ Նոր սերնդի հոտերը, օրինակ՝ մուսկենոն դելտրա, մուսկենոն դեկստրա և մուսկոն, կարող են դառնալ շատ լավ այլընտրանք և տղամարդկանց ազդել շատ ավելի լավ քան այլ աֆրոդիզիակները։